ՆԱՏՕ-ն պատրաստ է օգտագործել ավելի քան 100 ռազմական ինքնաթիռ` Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են օգտագործել ավելի քան 100 ռազմական ինքնաթիռ` Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեջբերում է Reuters-ը։
Նրա կարծիքով` Մոսկվան շարունակում է «ծրագրել Ուկրաինա ներխուժումը», դաշինքի երկրները հետևում և տեսնում են Դոնբասում սադրանքները։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ անվտանգության ոլորտում ամենավտանգավոր պահն է։
«Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին նահանջել... երբեք ուշ չէ հարձակումից հրաժարվելու համար», - ընդգծել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ դաշինքը պատրաստ է շարունակել ուժեղացնել իր ներկայությունը արևելքում, եթե անհրաժեշտ լինի։