Իջևանում մեկնարկում են մի շարք կրթական նախաձեռնություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշ ՀԸ/ TavushTV-ն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իջևանում միանգամից մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ են մեկնարկում
Մեկնարկում է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը․ կենտրոնում ստեղծվելու է աշխատամիջավայր, որտեղ առաջնայինը կրթությունն է լինելու՝ ձեռներեցությունից մինչև IT-ում տարբեր մասնագիտացումների ոլորտում։
Մոտակա ամիսներին ընդունելություն է կատարելու Իրական դպրոցը, որն աշխատաշուկա մտնելու արդյունավետ ճանապարհ է առաջարկում իր սաներին՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող (ըստ ընտրած ուղղության)։ Դպրոցում կրթությունն իրականացվում է նախագծային մեթոդով։
Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։
Ծրագրի նախաձեռնողները փետրվարի 27-ին Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում հրավիրում են 15-24 տարեկան երիտասարդներին՝ նախագծին ծանոթանալու և հարցերի մանրամասն պատասխանները ստանալու։
ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի հիմնական գործընկերն է ԱՏՁՄ-ն՝ CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի հետ համատեղ։
Union of Advanced Technology Enterprises-UATE, COWO, Իջևանի համայնքապետարան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ - YSUIB
#ՏավուշյանՌեպորտաժ #ՏավուշTV