Զախարովան Զելենսկուն անվանել է «անհոգի ցինիկ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Դոնբասում զոհվածների և վիրավորների բացակայության մասին։
«Դոնբասի բնակիչների առնչությամբ «նրանք իրենք են կրակում» հայտարարությունը կարող էր անել միայն անհոգի ցինիկը` հաշվի առնելով, թե քանի մարդ է մահացել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում այս տարիների ընթացքում»,- Telegram-ում գրել է դիվանագետը:
Զախարովայի խոսքով՝ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունն արձանագրում է հրետակոծություն, ինչն ավելի շատ է Ուկրաինայի կողմից վերահսկվող ուժերի կողմից։
«Թերևս դա է պատճառը, որ Վաշինգտոնը հետ է կանչել ԱՄՆ քաղաքացիների դիտորդներին առաքելությունից, որպեսզի ամերիկացիների թվում վկաներ չլինեն»,- շեշտել է նա։