Դոնեցկի բոլոր կրթական հաստատություններում դադարեցվել է ուսումնական գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կրթության ու գիտության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր կրթական հաստատություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կապված հանրապետության ողջ տարածքում իրադրության կտրուկ սրման, կրթական ու գիտական հաստատությունների սովորողների, աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի հետ, բոլոր կրթական ու գիտական հաստատություններում 2022 թվականի փետրվարի 19-ից դադարեցվում է ուսումնական գործընթացը մինչև համապատասխան կարգադրության հրապարակումը»,- ասվում է հայտարարության մեջ: