Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը փորձում է լեգիտիմացնել ՀՀ ազգային շահերին չհամապատասխանող գործընթացները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ու գիտական և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Սա՝ այն ֆոնին, երբ շատ այլ փորձագիտական շրջանակներ դեմ են արտահայտվում նման ձևով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վերոնշյալ հանդիպումը ավելի լայն համատեքստում է դիտարկում: Զուգահեռ անցկացնելով նաև նման այլ հանդիպումների ու ձևավորված հանձնաժողովների հետ՝ նա «Փաստի» հետ զրույցում նշել է. «Ընդհանրապես, տարբեր շրջանակների հետ հանդիպումների այդ գործիքակազմը, ինչ-որ հանձնաժողովներում նաև ընդդիմադիրներին ներգրավելու փորձերը մեկ հիմնական նպատակ ունեն, այն է՝ լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերին չհամապատասխանող գործընթացները, որոնց նախաձեռնողն ու իրականացնողը գործող իշխանությունն է: Դիցուք՝ օրեր առաջ, մեկուկես տարի ուշացումով, փաստորեն, ԱԺ անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Նախ՝ ինչո՞ւ այսքան ուշ: Միգուցե մեկուկես տարին իշխանություններին պետք էր մաքրելու կամ փաստաթղթային «չիստկաներ» անելո՞ւ համար, որովհետև կան հարյուրավոր պնդումներ առ այն, որ պատերազմի ժամանակ առկա քաոսի համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու՝ ամենաբարձր ռազմաքաղաքական ղեկավար շրջանակներից: Այսինքն, միգուցե այդ մեկուկես տարին պետք էր, որ պատերազմի հետ կապված բոլոր փաստաթղթային էլեմենտները, այսպես ասած, զտվեն, որ հետագայում խնդիրներ ի հայտ չգա՞ն»:

Քաղաքագետը հաջորդ հարցադրումն արեց. ինչո՞ւ էր անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն այդքան ծանր տանում, որ ընդդիմությունը չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին. «Աբսուրդի ժանրի շրջանակներում է՝ ստեղծել հանձնաժողով, որտեղ պետք է քննվի մի գործընթաց, որի հիմնական մեղավորը և պատասխանատուն, տվյալ քաղաքական ուժի ձևակերպմամբ, հենց ինքն է: Պատկերացնենք, որ սարքել են շենք, որի ճարտարապետն ու «պրարաբն» իրենք են: Շենքը փլվել է, զոհեր են եղել, բայց հենց իրենք են հետաքննում իրենց իսկ մեղավորության աստիճանը:

Այդ հետաքննությունն օբյեկտիվ կլինի՞: Եվ, վերջապես, ինչո՞ւ այդքան էմոցիոնալ արձագանք եղավ ընդդիմության չմասնակցելուն:Չէ՞ որ ընդդիմությունն ԱԺ-ում շատ այլ գործընթացների ևս չի մասնակցում. կա՛մ բոյկոտում է, կա՛մ քննադատում է: Խնդիրն իրականում շատ պարզ է: Ընդդիմության մասնակցությունը այստեղ անհրաժեշտ էր, որ հանրային ընկալման առումով հանձնաժողովի՝ արդեն նշանակած մեղավորների վերաբերյալ դիտարկումները լեգիտիմ լինեն: Ի դեպ, հանձնաժողվի նիստի ու դրան հաջորդած ասուլիսի ժամանակ Ա. Քոչարյանն ու իշխող ուժի պատգամավորներն անընդհատ խոսում էին փորձագիտական ներգրավվածության մասին: Նրանք խոսում էին այն փորձագետների մասին, որոնք 44 օր բավականին հաջողությամբ կարողացան սուտ, կեղծիք ու մանիպուլ յացիա տարածել: Նրանք այդպիսով սպասարկում էին գործող իշխանության դավադիր պատերազմը, որտեղ ՀՀ ԶՈւ-երի առաջ Արցախը ու նրա հարակից տարածքը պահելու հրաման դրված չէր: Այսինքն, այդ հանձնաժողովը լեգիտիմ չէ, և նրա ցանկացած եզրակացություն անգամ հանրային ընկալման տեսանկյունից ոչ օբյեկտիվ ու կողմնապահ է լինելու, ինչը շատ տրամաբանական է. հանցագործը չի կարող հանձնաժողով ստեղծել, որ հետաքննի հանցագործության մեջ իր ներգրավվածության աստիճանը և իր պատասխանատվության չափը»:

Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալով թուրքագետների հետ ԱԳ նախարարի հանդիպմանը, հիշեցրեց, որ նմանօրինակ դեպքեր էլի են եղել, երբ ինչ-ինչ շրջանակների հետ հանդիպումների ֆոտոները հանրայնացնելով՝ փորձել են հեղինակազրկել նրանց. «2020-ին գործող վարչապետը իրականում հանդիպում խնդրեց ԳՇ անձնակազմի հետ, ինչից հետո վիդեոկադրեր հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ ԳՇ ինչ-ինչ շրջանակներ ոտքի են կանգնում, երբ Փաշինյանը մտնում է խորհրդակցությունների սենյակ: Դրանից հետո ԳՇ-ի և գեներալիտետի հեղինակազրկման արդեն զանգվածային վերաբերմունքի դրսևորման ականատես եղանք: Այդ նկարի ու այդ տեսանյութի նպատակը հենց հեղինակազրկումն էր: Թուրքագետների հետ վերջին հանդիպումը կարելի է նաև այդ համատեքստում դիտարկել»: Քաղաքագետը շեշտեց՝ իրականում ակնհայտ է, որ Հայաստանը համաձայնում է Թուրքիայի օրակարգի անխտիր բոլոր էլեմենտներին. «Իսկ եթե ավելի կոնկրետ՝ արդեն համաձայնել է: Մյուս կողմից՝ հայկական կողմը բացառապես չի խոսում բոլոր այն ռիսկերի մասին, որոնք այդ գործընթացի արդյունքում կարող է ունենալ ՀՀ քաղաքացին, գյուղացին, մեր տնտեսությունը: Գործող վարչապետն իր հարցազրույցի ժամանակ շատ հպանցիկ գյուղատնտեսության ոլորտի որոշակի ռիսկերի մասին ձևակերպում արեց, բայց արագ անցավ թեմայից: Մեծ հաշվով՝ ունենք ուխտադրուժ, դավադիր գործընթաց, որին այս անգամ փորձել են մասնակից դարձնել ակադեմիական վաստակաշատ շրջանակների՝ փորձելով արդեն իրենց միջոցով լեգիտիմացնել հայ-թուրքական օրակարգը»:

Ղևոնդյանի խոսքով, ՀՀ գործող վարչապետը շատ վաղուց է որոշել ամեն գնով մտնել հայ-թուրքական օրակարգի մեջ: «Սա է պատճառը, որ նա կուլ է տալիս թուրքական կողմի լկտի վերաբերմունքը: Վերջերս Չավուշօղլուն հայտարարել էր, թե «44-օրյա պատերազմը լավ դաս է հայերին»: Բացի այդ, Էրդողանը, իրենց պաշտպանության նախարարը և շատ այլ պաշտոնյաներ բազմիցս սպառնացել են ՀՀ-ին հերթական պատերազմով, եթե, իրենց ձևակերպմամբ, Հայաստանը խելքի չգա: Էլ չեմ խոսում Ալիևի անձնական վիրավորանքների մասին: Այսինքն, այս քաղաքական թիմը՝ ի դեմս վարչապետի, որոշել է ամեն գնով գնալ հայ-թուրքական մերձեցման՝ անտեսելով բոլոր հնարավոր ռիսկերն ու խնդիրները, որոնք կարող է ենթադրել այդ հարաբերությունների վերականգնումը: Առհասարակ, հայ-թուրքական հարաբերություններն անկասկած պետք է կարգավորվեն, սակայն այն գնով ու այն իրավիճակում, ինչպիսին այսօր մենք ենք, այդ հարաբերությունները Հայաստանի համար կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացն առավել մեծ աշխարհաքաղաքական խաղի տրամաբանության մեջ է:

«Թուրքիայի հետ հարևանություն, բարիդրացիություն անելու առաջնահերթ նպատակը ՌԴ-ին Թուրքիայով փոխարինելու հեռանկարի համատեքստում է: Սա շատ ավելի մեծ խաղի էլեմենտ է: Հիմա, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի գործող իշխանություններն օգտագործման գործիք են՝ աշխարհի ռազմավարական բալանսի փոփոխման տեսանկյունից: ՀՀ-ում գործող խմբակն իր առջև ՀՀ ազգային շահերը սպասարկելու խնդիր ամենևին չունի: Ավելին, եթե հետևենք Ալիևի հայտարարություններին ու հետո փորձենք մոնիթորինգ անել, կտեսնենք, որ դրանք երբեմն ուղղակի հրահանգ են ՀՀ գործող իշխանություններին: Ոչ հեռու անցյալում Ալիևը հայտարարեց, որ Հայաստանին ընդհանրապես բանակ պետք չէ, իսկ մենք այս պահին ականատես ենք լինում բանակի կազմաքանդման գործընթացին՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ: Մինչդեռ գործող իշխանությունն ունակ չէ ու նաև չունի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ռեսուրսը: Այդ անվան տակ պարզապես հինը քանդելու են, իսկ նորը սարքել չեն կարողանալու, ինչի հետևանքով բանակ չենք ունենա, ինչպիսի պատվեր և եկել էր Ադրբեջանից»,-նշեց քաղաքագետը:

Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ, Թուրքիայի հետ հարաբերություններն ուղղակիորեն առկախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից. «Անգամ կոմունիկացիաների բացումը Հայաստանի համար տնտեսական առումով շահեկան պայմաններ չի ստեղծելու: Բացվելու են այն կոմունիկացիաները, որոնք որևէ ազդեցություն չեն ունենալու ՀՀ տնտեսության վրա: ՀՀ-ում կառուցվելու են երկաթուղիներ, որոնց տնտեսական էֆեկտիվությունը մեզ համար 0 է լինելու: Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում, որ Հայաստանը որևէ պարագայում շահի: Կոմունիկացիաների բացման դեպքում իրենց համար իրավիճակ է փոխվելու, բայց մեզ համար՝ ոչ: Իրենց տնտեսական աճը և քաղաքական հեղինակության ավելացումը պայմաններ են ստեղծելու, ըստ որոնց, էլ ավելի ենք նրանցից կախվածության մեջ ընկնելու և, որպես պետություն, դադարելու ենք գոյություն ունենալ: Տեսեք՝ ինչ կատարվեց Աջարիայի հետ, որը, փաստացի, այսօր չկա: Վրաստանը շատ լավ հասկանում է, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան Աջարիան ևս իրեն բռնակցելու հավակնություններ է ներկայացնելու: Այսինքն, այս ամենը ուղղակիորեն կապված է տարածաշրջանում թուրքական ազդեցության ավելացման հետ: Իսկ Հայաստանի գործող իշխանություններն առանց թաքցնելու հայտարարում են, որ պետք է սպասարկեն նաև ադրբեջանական ժողովրդի շահը: Գործող վարչապետը հայտարարում է, որ Արցախը հայկական լինելու գործնական ու տեսական հնարավորություն չունի: Մեծ հաշվով՝ հրաժարվել է Արցախից ու բացառապես այլ երկրի օրակարգ է իրականացնում»:

 

Ալեն Ղևոնդյանի խոսքով, պետք է հասկանալ, որ Թուրքիան Հայաստանը ներսից է վերցնելու:«Այսինքն, Թուրքիան կարող է ահռելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնել հանրային վերահսկողության, հանրային կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում՝ սկսած կրթությունից, վերջացրած բիզնես խորհրդատվությամբ: Հայաստանում կարող է զանգվածային շինարարության գործընթացներ նախաձեռնել, բուհեր բացել, նաև ֆինանսական կազմակերպություններ ստեղծել ու ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել: Եվ շատ մարդիկ, որոնք պատմական հիշողության ներքո թուրքին թշնամի են համարում, գնալու են ու թուրքական այդ խաղի մեջ մտնեն: Թուրքերն էժան ապրանքով կարողանալու են մեզ գնել, էժան տոկոսադրույքով կարողանալու են փոխել մեր սկզբունքայնությունը: Մենք արդեն այսօր հանրային տարբեր ոլորտներում նման որոշակի վտանգավոր միտումներ ունենք, որովհետև մյուս կողմից էլ մարդիկ շատ են հոգնել լարվածությունից, սպառնալիքից ու այն անտերության զգացումից, որտեղ հայտնվել են վերջին մի քանի տարիներին: Այնպես որ, Հայաստանում Թուրքիայի համար էքսպանսիա իրականացնելու բավականին պարարտ հող եմ տեսնում: Հայաստանը կկարողանան ներսից վերցնել, եթե երկրում ֆունդամենտալ գործընթացներ՝ առաջին հերթին իշխանափոխություն տեղի չունենա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам
Самое популярное