ԴԺՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ:
«Ցավոք, այո: Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում։ Դրա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ է», – ասել է նա՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դոնբասում իրավիճակը լայնամասշտաբ պատերազմի կարող է հանգեցնել: