Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 18-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջեւ։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: