ՔՊ պատգամավորներից մեկի՝ լրագրողների հասցեին կոպիտ վիրավորանքից հետո, վարչապետը ոչ միայն արդարացրեց այն, թե սա «քաղաքական գնահատական» է, այլ նորմալ թվացող պատգամավորներից ոմանք էլ են սկսել նույնը կրկնել. Աննա Իսրայելյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAravot.am-ի խմբագիր, լրագրող Աննա Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նահապետ Գևորգյանը՝ «Նավոն», որ ԱԺ–ում ինձ ասել էր՝ «կտամ, գլուխդ կցխեմ պատին», ՀՀԿ մի քանի պատգամավորներ՝ այդ թվում Արմեն Աշոտյանը, եկան ինձնից ներողություն խնդրեցին։ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց։ Ու ի վերջո Գուրգեն Արսենյանը «Նավոյին» բերեց, ինքն էլ մի 3 անգամ ներողություն խնդրեց; Ինչի՞ եմ սա հիշել։ ՔՊ պատգամավորներից մեկի՝ լրագրողների հասցեին կոպիտ վիրավորանքից հետո, վարչապետը ոչ միայն արդարացրեց այն, թե սա «քաղաքական գնահատական» է, այլ նորմալ թվացող պատգամավորներից ոմանք էլ են սկսել նույնը կրկնել... Էլ խոսք անգամ չկա այն մասին, որ գոնե մեկն ափսոսանք հայտներ․․․