Պուտինը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել անօրինական միգրանտների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն անօրինական միգրանտների և Ռուսաստանի օրենքները խախտողների դեմ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ծայրահեղականության ցանկացած դրսևորում, օրենքի և կարգի խախտում և ապօրինի աշխատանքային գործունեություն պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանից արտաքսման և ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման համար », - ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ դաժան հետեւանքներ են անհրաժեշտ նաեւ հանցավոր խմբերի համար, որոնք «իրենց հանցավոր բիզնեսը կառուցում են անօրինական միգրացիայի վրա»։