Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ հանձնաժողովը պետք է արձանագրի բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է ձևավորվել՝ իշխանության նախաձեռնությամբ։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել այս գործընթացից և ի՞նչ հարցեր պետք է քննության առարկա դառնան` քաղաքագետն ասաց. «Իհարկե, նման ուսումնասիրություններն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունեն։ Այդ հանձնաժողովը պետք է արձանագրի բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք նախորդել են պատերազմին, եղել են պատերազմի ժամանակ և հրադադար հաստատելու պահին։ Այսինքն, այդ ամբողջ ընթացքի վերաբերյալ պետք է փաստեր հավաքագրվեն, որոնք հնարավորություն կտան գնահատական տալ՝ արդյոք ՀՀ վարչապետն իր լիրազորությունների ու հնարավորությունների շրջանակներում արել է ամենը՝ պատերազմից խուսափելու համար։ Մենք հիմա Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ այդ երկիրն օգտագործում է բոլոր միջազգային մեխանիզմները, որպեսզի խուսափի ռազմական գործողությունների վերսկսումից։ Դա, այսպես կոչված, Վիեննայի մեխանիզմն է, որ 48 ժամվա ընթացքում պարզաբանման պահանջ է ենթադրում այն կողմից, ում գործողությունները վտանգ են պարունակում խաղաղության համար, դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցի քննարկումն է և այլն։ Այսինքն, այդ միջազգային գործիքակազմը Հայաստանի վարչապետն օգտագործե՞լ է, թե չի օգտագործել։ Գիտենք, որ չի օգտագործել, ի՞նչ պատճառով չի օգտագործել։ Եթե չի օգտագործել, ի՞նչ այլ գործողություններ է արել պատերազմից խուսափելու համար, ի՞նչ միջոցներ է կիրառել և այլն։ Այդ մասով հնարավորություն կլինի գնահատել վարչապետի՝ մինչև պատերազմն իրականացրած գործողությունները։

Երկրորդ փուլն արդեն պատերազմի փուլն է, կարևոր հարցը, որին պետք է պատասխանի այդ փաստահավաք խումբը, օրինակ, Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակներում ի՞նչ արեց, ի՞նչ չարեց, ինչո՞ւ տեղի չունեցավ Արցախի Հանրապետության ճանաչումը։ Եթե դա չեղավ, ապա ի՞նչ էին ակնկալում, այսինքն՝ ո՞րն էր դրա այլընտրանքային քաղաքականությունը, հույսներն ինչի՞ վրա էր, որ շարունակվելո՞ւ էին բանակցությունները։

Օրինակ՝ Ռուսաստանն այսօր արդեն բերել է Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները ճանաչելու օրինագիծ։ Այսինքն, Մինսկի ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ բանակցությունները մտել են փակուղի, Ռուսաստանի ողջամիտ քայլն է ճանաչել այդ հանրապետությունները, քանի որ Ուկրաինան հրաժարվում է Մինսկի պայմանավորվածությունները կատարել և Դոնբասի հատուկ կարգավիճակը ճանաչել։ Պետք է գնահատական տրվի Հայաստանի վարքագծին այդ առումով։ Արցախի պատերազմի վերսկսման պահից ինչո՞ւ Հայաստանը չիրականացրեց Արցախի ճանաչման գործողությունը։ Հարց՝ Հայաստանի Հանրապետության համար Արցախը դիտվել է որպես վիճելի տարա՞ծք, որպես սեփական տարա՞ծք, ի՞նչ է դիտվել։ Այսօրվա կառավարության դիրքորոշումից հետևում է, որ Ազգային ժողովը պետք է որոշում կայացներ հայկական զինված ուժերի կիրառման համար, որովհետև ՀՀ տարածքից դուրս զինված ուժերը կիրառելու համար ենթադրում է ԱԺ որոշումը։ Մյուս հարցը՝ պատերազմ հայտարարե՞լ, թե չհայտարարել Ադրբեջանին, որը նույնպես ԱԺ քննարկման հարց էր։ Ինչպե՞ս էր Ազգային ժողովը խորհրդարանական երկրում, ինչպես իրենք են համարում, արձագանքում այդ իրավիճակին։ Հայաստանը մասնակցե՞լ է պատերազմին, չի՞ մասնակցել պատերազմին, առ այսօր այդ հարցերը մնում են բաց։ Եթե ընտրվել է այս վարքագիծը, ապա ինչո՞վ է դա հիմնավորված, ո՞վ է այդ քաղաքականության պատասխանատուն։ Հարցերի մյուս խումբն արդեն վերաբերում է ռազմական ղեկավարությանը՝ ի սկզբանե ի՞նչ պլան ուներ ռազմական ղեկավարությունը պատերազմի վերաբերյալ, այսինքն՝ ո՞րն էր հայկական ուժերի ռազմական գործողությունների պլանն Ադրբեջանի հարձակման դեպքում։ Զորամասերն ինչքա՞ն ռեսուրս պետք է կուտակեին, կատարվե՞լ է դա, թե չի կատարվել։ Եթե ոչ՝ ո՞ւմ մեղքով չի կատարվել։ Հայտնի է այն դիսկուրսը, որ մեր զորամասերը, որոնք խաղաղ պայմաններում կրճատված կազմով էին գործում, ենթադրվում էր, որ պատերազմի դեպքում 48 ժամվա ընթացքում պետք է համալրեին, ինչո՞ւ դա չեղավ, որքանո՞վ դա կատարվեց։ Որքանո՞վ էին մարտունակ ռազմական գործողություններին մասնակից մեր զորամասերը, իրենց մարտական կարողությունների որ մասն են ի վիճակի եղել ներդնել գործին, որը մասը՝ ոչ։ Եվ, իհարկե, անվտանգության հարցերը պետք է քննարկվեն, որովհետև գիտենք՝ պատերազմից առաջ Ֆրանսիան ներկայացրեց 21 հոգուց բաղկացած ցուցակ՝ Հայաստանում հօգուտ թշնամու աշխատող լրտեսական ցանցի վերաբերյալ։ Կարծես թե այդ մարդկանց, թեկուզ ուշ, բայց պատասխանատվության են բերում։ Ինչպե՞ս ստացվեց, որ մեր հակահետախուզությունը բաց թողեց, որ մեր ռազմական համակարգում այդքան մարդիկ լրտեսական գործունեություն են իրականացնում և այլն։ Եվ պետք է քննության առարկա լինեն բոլոր այն հարցերը, որոնք այս պատերազմի ժամանակ հարցեր առաջացրեցին՝ վերաբերող ռազմական ղեկավարության, ազգային անվտանգության ոլորտի գործողություններին։ Պետք է նաև ամփոփվի նոյեմբերի 9-ի որոշման հետ կապված հարցը՝ Հայաստանն ունե՞ր այլընտրանք, թե՞ չուներ, ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, մերժեց միջազգային զորքերի տեղակայումը, որտե՞ղ պիտի տեղակայվեին այդ զորքերը, ինչ առաջարկ էին անում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչո՞ւ այդ առաջարկներն իրականություն չդարձան։ Ինչպես ստացվեց, որ որոշում ընդունվեց, որ ռուսական զորքերը պետք է մուտք գործեին Արցախ, եթե այդ որոշումը հակասում է Մինսկի խմբի այն ֆունդամենտալ պայմանավորվածություններին, ըստ որի՝ համանախագահող պետություններից ոչ մեկը չպետք է մասնակցի խաղաղարար գործողություններին Արցախում։ Եվ Թուրքիան նույնպես չի կարող դրա մասնակիցը լինել։ Եվ, իհարկե, կան հարցեր, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին։ Ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիան բաց և ակտիվ մասնակցություն ունեցավ այս պատերազմին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը, որը Հայաստանի դաշնակիցն է, չեզոք դիրք գրավեց։ Այսինքն՝ եթե Թուրքիայի մասնակցությունը չլիներ, Ռուսաստանի չեզոքությունը կարող էր ողջամիտ բացատրություն ունենալ, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց, այդ թվում՝ միջազգային օրենքներով արգելված անօրինական միջոցներով՝ սիրիացի վարձկաններին ներգրավելու միջոցով մասնակցություն ունեցավ այդ ռազմական գործողություններին։ Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն էր, ինչպիսի՞ն էր բանակցային գործընթացը ՀԱՊԿ ու ՌԴ հետ։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Թուրքիայի ձեռքերի ազատությունն այն պայմաններում, երբ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն հանդիսանում է թիվ մեկ թշնամի, որի հետևանքով ադրբեջանական կողմը հասավ հաջողության։ Այս բոլոր հարցերը մեծ օրակարգ են և պետք է քննարկվեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное