Պենտագոնը մտահոգություն է հայտնել Դոնբասում նոր հրետակոծությունների մասին հաղորդումների կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն մտահոգված է Դոնբասում նոր հրետակոծությունների մասին հաղորդումներով եւ լրացուցիչ տեղեկություններ է հավաքում այդ կապակցությամբ, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ հաղորդումները, անշուշտ, մտահոգիչ են: Մենք շարունակում ենք տեղեկություններ հավաքել տեղի ունեցածի մանրամասների վերաբերյալ»,- ասել է Օսթինը` ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին։
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը «կարող է վերսկսված հրետակոծության հետ կապված իրավիճակը որպես Ուկրաինայի դեմ հնարավոր «ռազմական ագրեսիայի» արդարացում օգտագործել»։ «Մենք ուշադիր հետեւելու ենք զարգացումներին այս կապակցությամբ»,- ասել է Օսթինը: