Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանին. հետցնցումները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի հյուսիսում 3.1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան սահմանինտեղական ժամանակով 11:37-ին:
Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Գյումրիից 42 կմ հյուսիս և Տաշիրից 28 կմ արևմուտք։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին երկրաշարժ էր տեղի ունեցել Հայաստանի և Վրաստանի սահմանին։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ: