Կիևում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մի մասը կլքի Ուկրաինան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետդեպարտամենտը Կիևում ամերիկացի դիվանագետներին, ովքեր կրիտիկական կարևորության պաշտոններ չեն զբաղեցնում, հրահանգել է հեռանալ ՈւկրաինայիցԱյս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը:
Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ստացվող տեղեկություններով այն մասին, թե Ուկրաինայի սահմանին ռուսական կողմն ավելացնում է իր զինվորականների թիվը: Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ ԱՄՆ դեսպանատան անձնակազմի հիմնական մասը Կիևում շարունակելու է աշխատանքը: