Պուտինի և Բայդենի զրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Մոսկվայի ժամանակով կեսօրից հետո)։ Այս մասին ուրբաթ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Բայդենը և ՌԴ նախագահ Պուտինը կխոսեն շաբաթ առավոտյան»,- հայտնել է նա։
Ըստ ամերիկյան կողմի՝ «Ռուսաստանն առաջարկել էր հեռախոսազրույցը երկուշաբթի անցկացնել»։ «Սպիտակ տունը պատասխան առաջարկ էր արել շաբաթ օրվա համար, նրանք համաձայնել էին»,- հավելել է պաշտոնյան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Բայդենն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։