Բորելը պատասխանել է Լավրովի նամակին՝ կոչ անելով դուրս բերել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը պատասխան նամակ է ուղարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ երկխոսության և Բելառուսից իր զորքերի դուրս բերման կոչ անելով ՌԴ-ին: ՏԱՍՍ գործակալության փոխացմամբ՝ այդ մասին եվրոպացի գործիչը գրել է իր թվիթերյան էջում:
«Ես ԵՄ երկրների անունից պատասխանել եմ նամակին, որը նրանք ստացել են նախարար Լավրովից: Լարվածությունն ու տարաձայնությունները պետք է հաղթահարվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով: Մենք Ռուսաստանին ապաէսկալացման և Ուկրաինայի հետ սահմանից և նրա տարածքից (նկատի ունեն Ղրիմից՝ խմբ.), ինչպես նաև Բելառուսից զորքերի դուրս բերման կոչ ենք անում»,- գրել է Բորելը:
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, իր հերթին, հայտնել է, որ «Եվրամիության 27 անդամ երկրի ԱԳ նախարարները ընդհանուր պայմանավորվել են, որ գերագույն ներկայացուցիչը (Բորելը) պետք է ընդհանուր պատասխան նամակ պատրաստի Լավրովի անունով»:
Լավրովը ԵՄ-ին անվտանգության երաշխիքների մասին նամակ էր ուղարկել հունվարի 28-ին: