Լավրովը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասի հետ կայացած բանակցություններում քննարկել է «Միութենական վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժությունների անցկացումը:
«Մենք պատմել ենք Բելառուսի Հանրապետության հետ մեր հարաբերությունների մասին, այդ թվում՝ այն ուսումնավարժանքների անցկացման, որոնք այս օրերին մեկնարկում են և մտահոգություն են առաջացնում Լոնդոնում և Արևմուտքում, ինչպես ռուսական զորքերի տեղակայումը մեր սեփական տարածքում անհասկանալի տագնապ է առաջացնում մեր բրիտանացի գործընկերների և այլ արևմտյան ներկայացուցիչների մոտ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը բրիտանացի գործընկերոջ հետ բանակցությունների ավարտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր մեկնարկել են ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները: