Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ուղղաթիռ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ուղղաթիռները դարձել են մեր աշխարհի անբաժանելի մասը։ Դրանք օգտագործվում են փոխադրումների և դժվարամատչելի վայրերում մարդկանց փրկելու, վերահսկողության և որոնողական աշխատանքների համար։ Դրանք օգտագործվում են ռազմական և քաղաքացիական նպատակներով։ Ուղղաթիռները զբաղվում են շինարարությամբ և գյուղատնտեսությամբ, նրանց հիմնական առավելություններն են ուղղահայաց թռիչքն ու վայրէջքը բարդ տեղանքում, ինչպես նաև տեղում սավառնելու հնարավորությունը։ Դրանով են նրանք տարբերվում գոյություն ունեցող բոլոր այլ տեսակի ինքնաթիռներից։

Ռոտորանավերի՝ ուղղաթիռների գաղափարը ծագել է Չինաստանում մոտ 2,5 հազար տարի առաջ: Ըստ որոշ տեղեկությունների, հենց այնտեղ է հայտնագործվել խաղալիք՝ ձողի տեսքով, որի ծայրը եղել է պտուտակով: Փայտը ոլորվել է ափերի արանքում և բաց թողնվել։

Միայն շատ դարեր անց՝ 14–րդ դարում է այդ խաղալիքը կատարելագործվել, նրան ավելացրել են ձգող կապոց: Նման ձևավորմամբ է պատկերված այն 1325 թվականի ֆլամանդական ձեռագրի վրա։ Լեոնարդո դա Վինչին է եղել նման մեքենայի առաջին նախագծողը, սարք որը օդ է բարձրանում պտուտակի օգնությամբ։ Դա կտորից պատրաստված պտուտակավոր սարք էր՝ առանց շարժիչի։ Օդաչուն պետք է ամբողջ ուժով ձգեր պտուտակի առանցքի շուրջը փաթաթված պարանն այնպես, ինչպես մանկական խաղալիքում, և ուղղահայաց մղում ստեղծեր։ Լեոնարդո դա Վինչին է նաև հորինել «ուղղաթիռ»-ի անվանումը՝ պտերոկոպտեր (հունարեն խխունջ՝ պարույր և պտերոն՝ թև): Գյուտարարներից պահանջվել է ավելի քան 200 տարի այդ տեսությունից պրակտիկա անցնելու համար:

Նման տեսակի օդային շարժման հիմնադիրներից է եղել Միխայիլ Լոմոնոսովը։ 1754 թվականին նա ստեղծել է առաջին ուղղաթիռի մոդելը։ Հաջորդ փորձն արել են ֆրանսիացիներ Լոնուան և Բենվենյուն։ Նրանք փայտի վրա դրել են երկու շեղբանի պտուտակներ, որոնք պտտվում էին հակառակ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, 19-րդ դարում բազմաթիվ փորձեր են արվել նախագծել պտտվող ռոտորներով սարքեր: Ուղղաթիռների զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել ֆրանսիացիները։ 1905 թվականին Լեժերն է կառուցել ուղղաթիռ, որում էլեկտրական շարժիչը պտտում էր 2 հակադարձ պտտվող պտուտակներ։ Իսկ հետո, 1907 թվականին, նրա հայրենակից Փոլ Քորնոն 20 վայրկյան թռել է օդում 24 ձիաուժ հզորությամբ երկպտուտակավոր սարքով։ Վերը նկարագրված սարքերը մշակելիս նպատակը եղել է միայն գետնից բարձրանալը: Հաջորդ քայլը եղել է որոշակի ուղղությամբ շարժվելու փորձերը։

Արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ուղղաթիռ, որն օգտագործվել է ռազմական նպատակներով։ Ավստրիական զորքերի փոխգնդապետ Ստեֆան ֆոն Պետրոչին ստեղծել էր սարք, որը օդ էր բարձրանում 3 շարժիչի օգնությամբ։ Ճիշտ է, այդ սարքը օգտագործվել է որպես օդապարիկի այլընտրանք, քանի որ. նա միայն բարձրանում էր և մալուխով կապված էր գետնին։

30-ականներին ուղղաթիռաշինության նորարարություններն անցել է Գերմանիային։ Պրոֆեսոր Հենրիխ Ֆոկեի «FW-61» սարքը օդ է բարձրացել գրեթե 2,5 կմ, զարգացրել 123 կմ/ժ արագություն և առանց կանգ առնելու թռել 109 կմ: Դա ուղղաթիռի առաջին հուսալի կառուցվածքն է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռները քիչ ենն օգտագործվել որպես ռազմական տեխնիկա, սակայն դրանց վրա աշխատանքները շարունակվել են։ Իրենց զարգացումներով, մասնավորապես, աչքի են ընկել Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ը։

Ուղղաթիռների համաշխարհային արդյունաբերության առաջատար տեղերից մեկը ներկայումս էլ պատկանում է ԱՄՆ-ին։ Բայց ամերիկյան ուղղաթիռների պատմությունը սկսվել է ռուս կոնստրուկտոր Իգոր Սիկորսկուց։ Նա իր կարիերան սկսել է Ռուսաստանում՝ որպես ինքնաթիռների կոնստրուկտոր։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո ինժեները դարձել է Vout-Sikorsky ընկերության համասեփականատերը և սկսել ուղղաթիռների մշակումը։ 1941 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը «Սիկորսկի» ընկերությանը երկու տեղանոց ուղղաթիռ մշակելու պատվեր է  տվել։ Արդյունքում 1942 թվականին հայտնվել է VS-316A մոդելը։ 1943 թվականի օգոստոսին է այդ մոդելը կատարել իր առաջին փորձնական թռիչքը։ 1965 թվականին ԱՄՆ-ում հայտնվել է առաջին բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը, որը կարող էր լիովին կատարել տարբեր մարտական ​​առաջադրանքներ։ Դա AN-1 Huey Cobra-ն էր: Այն աչքի էր ընկնում բարելավված աերոդինամիկ ձևով, բարձր արագությամբ, հզոր զենքերով և զրահներով։ Այդ մեքենայի օգտագործման հաջողությունը Վիետնամում և Մերձավոր Արևելքում մարտական ​​գործողությունների ժամանակ հանգեցրել է ուղղաթիռների զարգացմանը: Հաջորդ 25 տարիների ընթացքում դրանց մոտ 10 մոդիֆիկացիաներ են հայտնվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное