Երևանը կունենա 10 նոր տրոլեյբուս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել էլեկտրատրանսպորտին: Նշվել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: