Կենսաբանը պատմել է օմիկրոնի տասնյակ մուտացիաների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ օմիկրոնն ունի ավելի քան 50 մուտացիա՝ համեմատած առաջնային կորոնավիրուսային շտամի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՍԿ) նախագահի խորհրդական, կենսաբանական գիտությունների թեկնածու Եվգենի Տոնեվիցկին։ Նրա խոսքով դրանցից ավելի քան 30-ը գտնվում են կորոնավիրուսի S-սպիտակուցում, իսկ 10-ից ավելի փոփոխություն՝ «գիշատչի այն բեկորում» է, որի օգնությամբ վիրուսը փոխազդում է «զոհի բջջի» հետ։ Կենսաբանը նշել է, որ որոշ մուտացիաներ մեծացնում են կորոնավիրուսի ներթափանցման արագությունն ու արդյունավետությունը մարդու բջիջներում, իսկ որոշները թաքցնում են նրան հակամարմիններից։ Նա նաև ավելացրել է, որ որոշ մուտացիաներ, հավանաբար, նախագծված են բջիջ մտնելուց հետո վիրուսային պատճենների արտադրությունն ու հավաքումը օպտիմալացնելու համար: Փորձագետն ընդգծեց, որ այդ բոլոր փոփոխությունները հանգեցրել են վիրուսի ինկուբացիոն շրջանի կրճատմանը մինչև երեք օր։ Բացի այդ, օմիկրոնի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ այն նախընտրում է բազմանալ վերին շնչուղիներում՝ միաժամանակ չիջնելով թոքեր և առանց էական վնաս պատճառելու մարդու օրգանիզմին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը