Լուկաշենկոն ցանկություն է հայտնել գնելու զորավարժությունների համար Բելառուս տեղափոխված ողջ ռուսական տեխնիկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսը պատրաստվում է գնել ռուսական ռազմական տեխնիկան, որը մասնակցելու է «Միութենական վճռականություն-2022» երկու երկրի համատեղ զորավարժություններին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս ծրագրի մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսադնր Լուկաշենկոն:
«Գործնականում ողջ տեխնիկան, որն այստեղ կլինի համատեղ զորավարժությունների ընթացքում, մենք մտադիր ենք գնել ձեզնից այս, հաջորդ տարի և այդպես շարունակ: Դա մեզ համար շատ կարևոր է», - հայտարարել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել С-400 միջին և մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգեր, Панцирь-С փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր և Սու-35 կործանիչներ: