Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ խնդրի լուծումը հեշտ չի լինելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների անվտանգությունը կարող է ապահովվել անվտանգության եվրոպական երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների հիման վրա։ Խնդրի լուծումը կգտնվի, բայց դա հեշտ չի լինի։
Ինչպես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքը դեռ պատրաստ չէ ասել, թե կողմերը ինչ ձևով համաձայնության կգան։
Պուտինը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության մասին ոչ մի տեղ գրված չէ։ Նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն առաջին հերթին մտածում է ոչ թե Կիևի անվտանգության, այլ Ռուսաստանին զսպելու մասին։ Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին ներքաշել հակամարտության մեջ։