Ֆեդերիկո Ֆասիոն հեռացավ «Ռոմայից»
ՍՊՈՐՏԻտալական «Ռոման» ու արգենտինացի պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն խզել են պայմանագիրը։ 34-ամյա ֆուտբոլիստը միացել է «Սալերնիտանային»։
Պայմանագիրը նապատեսված է մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է Սալերնոյի թիմի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆասիոն ոչ մի հանդիպման չէր մասնակցել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում։
Իտալիայի առաջնության 22 տուրից հետո «Սալերնիտանան» 10 միավորով վերջին տեղում է։