Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հնդկաստան՝ Անկախության համար կռվածների հիշատակի օր

Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր, Ադրբեջան՝ Մաքսավորների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1896– Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը հետ են քաշվել Զեյթուն գավառից:

1901 –ծնվել է  խորհրդային կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը:

1922-ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են 1՝ ԽՍՀՄ պետության մեջ:

1927- Երևանի մշակույթի տանը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման  հանդիսավոր նիստը:

1933 - ծնվել է  հասարակական գործիչ, Նոր սերունդ մշակութային միության հիմնադիր Գաբրիել Մոլոյանը:

1953 - ծնվել է  ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլյանը։

1975 - Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

1992-  Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանագության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ):

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հոլլանդիայի հետ:

2001-Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի եւ Ազգային ժողովի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ:

2004-Ռուսաստանի փոխվարչապետ Բորիս Ալյոշինի ստորագրությամբ համապատասխան փաստաթղթով Հրազդանի ՋԷԿ-ի գույքը հանձնվել է Ռուսաստանին:

2018-Թեղուտի հանքավայրն ու 2014 թվականի վերջին գործարկված լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են աշխատանքը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։

2021-սկսել է գործել ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը Լեռնային Ղարաբաղում: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 9 —օծվել է Հռոմի Խաղաղության զոհասեղանը, որը հռոմեական խաղաղության աստվածուհուն նվիրված կոթող է և կառուցվել է Հռոմի սենատի կողմից ի պատիվ մ.թ.ա. 13 թվականին Իսպանիայից և Գալիայից հաղթանակով վերադարձած Օգոստոս կայսրի: Զոհասեղանը կանխանշել է  «հռոմեական խաղաղության» դարաշրջանի սկիզբը:

1649 –հեղափոխության ժամանակ պարտություն կրելուց հետո Լոնդոնում գլխատվել է Անգլիայի թագավոր Չարլզ 1-ին Ստյուարտը:

1667– ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվել է Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտել է ցարական Ռուսաստանի կազմի մեջ:

1703 —համաձայն ավանդազրույցի Էդոյում տեղի է ունեցել Ակոյի նախկին վասսալներ 40 սամուրայների վրեժը իրենց տիրոջ համար: 

1730 - վախճանվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

1736 —ծնվել է շոտլանդացի ինժիներ-մեխանիկ, շոգեմեքենայի ստեղծող Ջեյմս Ուատտը:

1790 —Անգլիայում աշխարհում առաջին անգամ փորձարկվել է  փրկանավակը:

1801 —Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանագրով  Վրաստանը (Քարթլի-Կախեթիա) միացվել է Ռուսաստանին:

1882 – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

1889 - ինքնասպան է եղել Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը:

1894 —Չարլզ Կինգը արտոնագրել է իր ստեղծած հարվածող մուրճը (отбойный молоток):

1900 — ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին:

1915 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրոհելով ֆրանսիական նավահանգիստ Հավրի վրա գերմանացիները առաջին անգամ օգտագործել են սուզանավեր:

1930 —խորհրդային օդերևույթաբան Պավել Մոլչանովի կողմից մթնոլորտի հետազոտման նպատակով օդ է բարձրացվել առաջին օդևերևույթաբանական ռադիո-զոնդը: 

1933 – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին նշանակել է կանցլեր, և փաստացի Գերմանիայի իշխանությունը հանձնել ֆաշիստներին:

1935 —ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերը առաջարկել է երկրաշարժերի մագնիտուդայի չափման հատուկ սանդղակ, որը ներկայումս կոչվում է Ռիխտերի սանդղակ:

 1937– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ կապիտուլացիայի է ենթարկվել 6-րդ գերմանական բանակը:

1945 —Ալեքսանդր Մարինեսկոյի հրամանատարության տակ գտնվող  С-13 սուզանավը Դանցինգի ծոցի մոտ խորտակել է գերմանական ուղևորատար «Վիլհելմ Գուստլոֆֆ» նավը, որի արդյունքում զոհվել են  5 300-ից մինչև 9 500 ուղևոր:

1948- վախճանվել է  հնդիկների ապստամբության առաջնորդ Մահաթմա Գանդին:

-վախճանվել է ամերիկացի օդագնացության առաջնեկ Օրվիլ Ռայթը:

1963 - վախճանվել է   ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկը:

1969– Բիթլզ բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվել է իր վերջին

 համերգը:

1993 —վախճանվել է ռուս նկարիչ, հասարակական գործիչ, հումանիստ Սվյատոսլավ Ռերիխը:

2000-ռումինա-ավստրալիական «Աուրուլ» ընկերության գործարանից տեղի է ունեցել ավելի քան 100 000 խորանարդ մետր ծանր մետաղներ պարունակող թափոնների արտահոսք Դանուբ գետ, որի արդյունքում մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ վթարը անվանվել է «երկրորդ Չեռնոբիլ»:

2003 —Բելգիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները:

2007 —վաճառքում հայտնվել են Windows Vista օպերացիոն համակարգեր:

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное