Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է հետ բերել Հադրութը և Շուշին․ երբ իշխանությունը լինի մեր ձեռքում, հնարավոր է բանակցային գործընթացով հասնենք այդ տարածքների վերադարձին. Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր իշխանությունները որոշումներն ընդունում են փորձարկումների և սխալների մեթոդով, խելացի անձնավորությունը այդ որոշումներն ընդունում է՝ հաշվի առնելով ուրիշի սխալները, բայց մեր պետության սխալները անընդհատ կրկնվում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Իշխանություններն առաջնորդվում են փորձը փորձանք չէ սկզբունքով, բայց պրակտիկան ցույց տվեց, որ այն փորձերը, որ եղան մեր իշխանությունների մոտ, բերեցին ահռելի փորձանքի»,– ասաց նա։

Սեյրան Օհանյանը, անդրադառնալով սահմանների դեմարկացիային, դելիմիտացիային և զորքերի հայելային հետքաշման մասին հայտարարություններին, նշեց.

«Մենք արդեն մեկ անգամ բանավոր ցուցմամբ, պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում, այնուհետև հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպեց և մխրճվեց մեր տարածք։ Հիմա ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում, որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է, եթե հակառակորդի մխրճված տարածքների մասին է խոսքը, ապա հակառակորդը ինքը պետք է միակողմանի հետ քաշվի»։

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ եթե չստիպեն Ադրբեջանին հետ քաշվել, ապա պետք է օգտագործել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչները։ «Սահմանագծման և սահմանազատման խնդիրները լուծելու համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի երկու հարևան պետությունների խառը հանձնաժողով, որը պետք է համապատասխան աշխատանք տանի։ Ադրբեջանը իր հոխորտանքներով և երկրի ղեկավարի հռետորաբանությամբ մեզ համար հարևա՞ն է»։

Խոսելով ՀԱՊԿ-ի գործունեության և Ղազախստանի օրինակով Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունների մասին, Օհանյանը ասաց, որ ՀԱՊԿ-ում ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ համապատասխան գործընթացներ են իրականացվել, առաջինը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են, առաջարկությունը ի սկզբանե եղել է Ղազախստանինը, բայց Հայաստանն այնտեղ լուրջ ներդրում է ունեցել։

«Մյուս կոմպոնենտը` ռազմական կոմիտեն, որի անդամ են ԳՇ պետերը, մեր առաջարկությամբ է ձևավորվել, խաղաղապահ ուժերը ձևավորվել են Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադային օրինակով։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն ՀԱՊԿ-ի խնդիրները գործարկելու ուղղությամբ։ Համեմատության առումով բավականին լուրջ աշխատանք է կատարվել ՀԱՊԿ-ի ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իսկ նրա իշխանության օրոք, երբ խնդիրը վերաբերել է Հայաստանին, իրենք ոչ մի բան չեն արել, բացի քննարկումներ կազմակերպելուց, երբ խնդիրը վերաբերվել է այլ հատվածներին, միանգամից այդ մեխանիզմը աշխատել է։ Այդ մեխանիզմի աշխատելու մեջ Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը տեխնիկական բնույթի է»,– ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ նախկինում ստիպել են և ՀԱՊԿ-ի ղեկավարությունը եղել է ՀՀ սահմաններում և այնտեղից հայտարարություն է արել։ «Մենք ունեցել ենք բանակ, որն իր առջև դրված խնդիրը պաշտպանության խնդիրներում իրականացրել է։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ը ավելի գլխավոր խնդիրների համար է նախատեսված եղել, Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում արձագանքելու։ Ես նախկինում հայտարարել եմ, որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի համար նույնիսկ ամոթ է դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ մեր Զինված ուժերն իրենց խնդիրները իրականացրել են։ Այլ իրավիճակ է հիմա, 44-օրյա պատերազմի պարտությունից հետ, երբ ակնհայտ է, որ մեր անվտանգության խնդիրները միայնակ չենք կարող լուծել»,– ասաց նա։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ ամեն ինչ պետք է անել խաղաղության հասնելու համար, բայց դա չպետք է լիներ Հայաստանի շահերի հաշվին։

Հարցին` տեսականորեն հանարավո՞ր է, որ ադրբեջանցիները հեռանան Գորիս-Կապան ճանապարհից, Օհանյանը պատասխանեց. «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է, որ Արցախում վերականգնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները Հադրութում, Շուշիում, մասամբ նաև Մարտունի, Ասկերան, Մարտակերտ հատվածներում, դրա համար պետք է բանակցել։ Այդ ամենը իրականացնելու համար պետք է ունենալ լծակներ, որն ունի քաղաքական մեծամասնությունը։ Երբ իշխանությունը լինի մեր ձեռքում, հնարավոր է պայմանագրային և բանակցային ամբողջ գործընթացով հասնել այդ տարածքների վերադարձին։ Մեխանիզմը բանակցություններն են, Արցախի հարցում ընթացող ԵԱՀԿ Մինսկի բանակցություններն են, որը պարունակում է մարտավարական և ռազմավարական լուրջ քայլեր, տեխնիկական և գաղափարական հնարքների կիրառում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное