Էրդողանը Պուտինին և Զելենսկիին առաջարկել է բանակցություններ կազմակերպել Թուրքիայում, մինչդեռ պատրաստվում է առաջիկայում մեկնել Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա, որպեսզի «հարթեն տարաձայնությունները» երկու երկրի միջև:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման պնդմամբ հանդես է եկել թուրք նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Թուրքիան պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման համար: Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես ՌԴ նախագահի, այնպես էլ ուկրաինացի նախագահի հետ: Իրականում նա նույնիսկ հրավիրել է նրանց երկուսին գալ Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել իրենց տարաձայնությունները»,- աղբյուրը մեջբերում է Քալընին:
Բացի այդ, պաշտոնյան տեղեկացրել է, որ Էրդողանն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա Զելենսկիի հետ բանակցությունների: