Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1791 –ծնվել է ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն-Մարտենը:

1820- Թեհրանից վերադառնալիս Էջմիածին է ժամանել Ա. Ս. Գրիբոյեդովը (մնացել է մինչև հունվարի 19-ը):

1894– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ և պրոֆեսոր Տիգրան Հախումյանը:

1917 - ծնվել է արձակագիր, թատերագետ, թարգմանիչ Իսահակ Ալավերդյանը:

1919- Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է չեզոք գոտի ստեղծելու համաձայնագիր, որը ենթարկվելու է անգլիական գեներալ-նահանգապետին:

1921 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը:

1924 - ծնվել է գծանկարիչ Ռաֆայել Նանուշյանը:

1930- Երևանում բացվել է Գրողների տունը:

1939- անց է կացվել համամիութենական մարդահամար, ըստ որի՝ Հայաստանի բնակչությունը կազմել է 1 մլն 282 հազար մարդ, որից 1 մլն 62 հազարը  հայ, 130 900-ը  ադրբեջանցի, 51 400-ը ռուս, 20 500-ը քուրդ: Երևանն ունեցել է 200 031 բնակիչ:

1952- Հայաստանի ԳԽ հրամանագրով ստեղծվել են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:

1979- սկսվել է համամիութենական հերթական մարդահամարը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեքսիկայի և Արգենտինայի հետ:

2001-Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների կոմիտեի նիստը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի ԵԽ լիիրավ անդամակցության վերաբերյալ:

2005- ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առևտուրն արգելելու մասին, որի կիրառումն  ամանորյա տոների կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցներում ժամանակավորապես հետաձգվել էր: 

2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2007- ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում ցուցադրվելու է «Ճչացողները»  փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների մասին:

2008- վախճանվել է Hay FM ռադիոկայանի հիմնադիրներից մեկը հանդիսացող, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Բարի ախորժակ» հաղորդման վարող Սեդրակ Դավիդյանը (DJ Սեդրակը):

- իր տան մոտ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել գրող և հրապարակախոս Ռոբերտ Կարայանը:

2014- Հայաստանում ռուսական ռազմակայանում բացի կործանիչներից ստեղծվել է Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռների էսկադրա:

2015- Երևանի կենտրոնում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով սոցիալական ցանցերում ներկայանում է «Նավակ ճոճողը» անունով։

2017-Ծառուկյանը բացել է իր «քաղաքական գործունեության փակված էջը» և հատարարել, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք:

2020-Երևանի Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

395 – Հռոմեական կայսրությունից բաժանվել է Բյուզանդական կայսրությունը:

1462 —պորտուգալացի նավագնաց Դիեգո Ալֆոնսոն Ատլանտիկ օվկիանոսում հայտնաբերել է Սանտու-Անտան (Կաբո-Վերդե) կղզին:

1562 —ուժի մեջ է մտել Սեն-ժերմենյան վճիռը, որը պաշտոնապես ճանաչում է հուգենոտների իրավունքը Ֆրանսիայի տարածքի նկատմամբ:

1706 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը:

1773 —նավապետ Ջեյմս Կուկի բրտանական Resolution նավը դարձել է առաջին նավը, որը հատել է Հյուսիսային բևեռային շրջանը:

1820 –ծնվել է անգլիացի գրող և պոետ Էնն Բրոնտեն:

1860 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Էնգր:

1863- ծնվել է  ռուս դերասան, ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:

1899 - ծնվել է ամերիկացի մաֆիոզ Ալֆոնս Գաբրիել Կապոնեն:

1912 —նորվեգացի բևեռաքույց Ռաուլ Ամուդսենից մեկ ամիս անց բրիտանացի ճանապարհորդ Ռոբերտ Սքոթը հասել է Հարավային բևեռ:

1913 - Ռայմոն Պուանկարեն դարձել է Ֆրանսիայի նախագահ:

1920 —Խորհրդային Ռուսաստանում պաշտոնապես վերացվել է մահապատիժը:

1933 - ծնվել է երգչուհի Դալիդան:

1942– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։

1959 —Սենեգալը և Ֆրանսիական Սուդանը կնքել են Մալիի Դաշնություն ստեղծելու համաձայնագիր:

1961– ծնվել է վրացի նշանավոր շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն:

1961 - վախճանվել է Կոնգոյի Հանրապետության ազատագրական շարժման գործիչ Պատրիս Լումումբան:

1962– ծնվել է կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան Ջիմ Քերրին:

1966– Իսպանիայի օդային տարածքում, լիցքավորում կատարելիս, իրար են բախվել իսպանական KC-135 տանկեր-ինքնաթիռը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ եղել է ջերմամիջուկային ռումբ:

1991– Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվել է «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը:

1995 —ճապոնական Կոբե քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 6400 մարդ:

2002– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքել է Նիարագոնգո հրաբուխը, որի հետևանքով զոհվել է 147 մարդ, և մոտ 120 000-ը մնացել են անօթևան:

2008 —վախճանվել է աշխարհի շախմատի չեմպիոն Ռոբերտ Ջեյմս ֆիշերը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Заместитель главного министра индийского штата Махараштра погиб в авиакатастрофеДепутат Сона Казарян избрана председателем подкомитета ПАСЕ по делам молодежи и будущего обществаБывшую первую леди Южной Кореи приговорили к 20 месяцам за полученные в подарок предметы роскоши Как засуха разрывает Землю: назван неожиданный фактор ускорения распада Восточной АфрикиВ администрации Трампа впервые признали, что иммиграционные агенты, «возможно, нарушили протокол» в МиннеаполисеДля чего нужны представления с названием «литургия»? «Паст»Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст»BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан«Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС
Самое популярное