Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն «հոգեխանգարման» մեջ է. Հայաստանը վրեժ է լուծում Ղազախստանից Ղարաբաղի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com–ը գրում է, որ ՀԱՊԿ ուժերի արագ տեղակայումը Ղազախստանում սպասելի բացասական արձագանք է առաջացրել Արևմուտքում։ Ոչ պակաս կանխատեսելի է նաև նախկին խորհրդային առանձին հանրապետությունների դժգոհությունը, որոնք բռնել են  եվրաատլանտյան ինտեգրման ուղին։ Սակայն ԱՊՀ-ի առանձին հատվածներում Կենտրոնական Ասիայի խոշորագույն երկրում տեղի ունեցած բուռն իրադարձությունների և այստեղ ՀԱՊԿ անդամ երկրների ուժերի տեղակայման մասին մտորումները փոքր-ինչ տարակուսանք է հարուցում: Այդ առումով Ադրբեջանն է աչքի  ընկնում պաշտոնական մակարդակով իր բավականին զուսպ արձագանքով և տեղի փորձագիտական ​​հանրության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությամբ։ Կարելի է վստահորեն ենթադրել հետևյալը. ինչի մասին Բաքուն այս կամ այն ​​պատճառով ձեռնպահ է մնում պետական ​​մակարդակով հայտարարելուց, ակտիվորեն բարձրաձայնում են իշխանություններին մոտ կանգնած քաղաքական վերլուծաբանները։ Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը հրապարակել է այդ Անդրկովկասյան հանրապետության քաղաքական մեկնաբանների կարծիքների ընտրանին «Քաղաքագետներն ու փորձագետները ՀԱՊԿ ուժերի մուտքը Ղազախստան անօրինական են համարում» խոսուն վերնագրով։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հավատարիմ է ղազախական ուղու Թուրքիայի հետագծին, որի ղեկավարությունն այս օրերին առանձնապես չի թաքցնում իր դժգոհությունը տեղի ունեցածից։ Ըստ երևույթին, թյուրքական աշխարհի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնագնահատականը հիմնովին վիրավորված է, և Անկարան փորձում է իր տեղը գտնել Ղազախստանում հեղուկ բնական գազի թանկացման հետևանքով սոցիալական ընդվզման ալիքի վրա զարգացած «հեղուկ հեղափոխության»–ը հաջորդած զարգացումներում։ Ավելին, թուրքական ընդդիմության առաջնորդները նույն համառությամբ, ինչպես Բաքվի մեկնաբանները, ժեստիկուլացիաներ են անում ՀԱՊԿ-ի ներկայիս «հայկական դեմքին», և անգամ նույնիսկ վիրավորվածի տեսք են ընդունում։ Օրինակ՝ Ղազախստանի իշխանությունների դիմումը ռազմաքաղաքական դաշինքին և Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ նախագահի կարգավիճակ ունեցողի, տարակուսանքի մեջ է գցել Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ Ապագա ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուին։ Եվ դա ասում է Թուրքիան, որը 1974 թվականից ի վեր Կիպրոսի Հանրապետության ողջ տարածքի ավելի քան մեկ երրորդն է օկուպացրել, Սիրիայի տարածք ներխուժել և այդ հարևան արաբական երկրի օրինական իշխանության կամքին հակառակ մնում է այնտեղ:

Բաքուն «թուրքական կամուրջն» է դեպի Ղազախստան, և, ըստ էության, չի կարող «մեծ եղբոր» ընդհանուր կուրսից տարբերվող կարծիք հայտնել։ Սակայն Ադրբեջանի իշխանությունների համար ամեն ինչի պատճառը միայն Անկարայի գործոնը չէ։ Բաքուն իր շարժառիթն ունի մեծ զգուշությամբ վերաբերվելու ՀԱՊԿ ուժերի ներկայությանը Կասպից ծովի հակառակ ափին։ Հայաստանը կոլեկտիվ անվտանգության այդ տարածաշրջանային համակարգի ներկայիս նախագահողն է, թեև Ղազախստան է ուղարկել ամենահամեստ կոնտինգենտը (100 զինվոր և սպա), բայց, այնուամենայնիվ, լուրջ հավակնություններ է ստացել հետագայում ռազմաքաղաքական դիվիդենտներ ստանալու համար։ Ինչպես նաև դիվիդենտներ է ստացել ողջ ՀԱՊԿ-ը, որի մասին վերջին տարիներին երևի թե միայն ծույլը չէր խոսում որպես «անարժեք կազմակերպություն»։

Եթե ​​Բաքվի թշնամի հայերի մասնակցությամբ ռազմական բլոկը համերաշխություն և արդյունավետություն է դրսևորել Կենտրոնական Ասիայում, ապա ինչո՞ւ դա չպետք է անի Անդրկովկասում, եթե հանկարծ նման անհրաժեշտություն առաջանա։ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականության պոտենցիալ խախտողն է։ Իսկ նրա փորձագետների փաստարկները արտաքին ագրեսիայի տարրի բացակայության պայմաններում Ղազախստանում ՀԱՊԿ-ի հայտնվելու «անօրինականության» մասին  բացարձակապես անտեղի են։ Ի դեպ, ինչ վերաբերում է 1992 թվականի Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի ադրբեջանական մեկնաբանությանը, ապա Բաքվի մեկնաբաններին պետք է խորհուրդ տալ ևս մեկ անգամ կարդալ դրա դրույթները։ «Ագրեսիա» հասկացությունը կարող է նաև ներքին բնույթ ունենալ, եթե դրա արտաքին աղբյուրները կա՛մ անհնար է անմիջապես բացահայտել, կա՛մ նրանք միշտ չէ, որ նման նույնականացման են ենթարկվում այսպես կոչված հիբրիդային պատերազմների ժամանակակից պայմաններում: ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված սպառնալիքների բացառապես արտաքին գեներացումը հիմնական պայմանագրի 4-րդ հոդվածը չի ամրագրում:

Բաքուն անհանգստանալու պատճառներ ունի՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո ղարաբաղյան առաջիկա օրակարգը և Հայաստանի հետ հետագա հարևանությունը տարածաշրջանում։ Նա հայտնվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մի տեսակ միաժամանակյա «շրջափակման» մեջ Լեռնային Ղարաբաղում և Կասպից ծովի մյուս կողմում։ Ղազախստանը ցույց է տվել Ռուսաստանի հարավային սահմանին տարածաշրջանային ապակայունացման հսկայական ռիսկեր, որոնք, ի թիվս այլ բաների, ավելի քիչ պատճառներ են առաջացնում 5-ամյա ժամկետը լրանալուց հետո խաղաղապահների Ղարաբաղը լքելու համար:

Բաքվի նյարդայնությունը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ սոցիալապես և տնտեսապես բարգավաճ Ղազախստանում, որը իր նման նավթ և գազ արտահանողն է արտաքին շուկաներ, ինչպես և իր տարածքի ամենամեծ տնտեսությունն է, «հեղուկ հեղափոխությունը» ենթագիտակցորեն ենթադրում է, որ նման «պայթյուն» հնարավոր է արդեն բուն Ադրբեջանում։ Չնայած պետք է նշել, ճիշտ է, նա ՀԱՊԿ անդամ չէ, նրան այդ կազմակերպության «ապօրինի ներխուժում» չի սպառնում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлением
Самое популярное