Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը. Արայիկ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաստատել եմ ԱՀ Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հաստատել եմ ԱՀ Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը:

Մասնավորապես կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.

ա) հիմնական կենսաթոշակի չափը 18. 000 ՀՀ դրամից դարձել է 21. 500 ՀՀ դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 34. 300 ՀՀ դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար, 950 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 1.150 ՀՀ դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 600 ՀՀ դրամ:

բ) սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25.000 դրամ հավելավճար:

գ) բարձրացվել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54.500 ՀՀ դրամ (40. 000 ՀՀ դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39.500 ՀՀ դրամ (30. 000 ՀՀ դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36 000 ՀՀ դրամ (27. 000 ՀՀ դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27.000 ՀՀ դրամից դարձել է 36. 000 ՀՀ դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90. 000 ՀՀ դրամից 107. 500 ՀՀ դրամ:

դ) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում` սոցիալական կենսաթոշակի չափը, 26. 500 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 34. 300 ՀՀ դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44. 000 ՀՀ դրամ:

Պետական նպաստների մասով՝

ա) հաշմանդամ երեխաներն այսուհետ կստանան 21. 600 ՀՀ դրամ նպաստ՝ 18. 000 ՀՀ դրամի փոխարեն, միայնակ մոր երեխաները՝ 14. 500 ՀՀ դրամ՝ 12 000 ՀՀ դրամի փոխարեն, միակողմանի ծնողազուրկ երեխաները՝ 25. 200 ՀՀ դրամ՝ 21 000 ՀՀ դրամի փոխարեն, ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները՝ 50. 000 ՀՀ դրամ՝ 42. 000 ՀՀ դրամի փոխարեն, ալիմենտ ստացող երեխաները՝ 9.500 ՀՀ դրամ՝ 7.800 ՀՀ դրամի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամների երեխաները՝ 18. 000 ՀՀ դրամ՝ 15. 000 ՀՀ դրամի փոխարեն, ժամկետային զինծառայողների երեխաները, 2-րդ խմբի հաշմանդամների երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները՝ 10. 800 ՀՀ դրամ՝ 9000 ՀՀ դրամի փոխարեն, 3 անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների երեխաները, որոնք մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը հանդիսանում էին նպաստառուներ՝ 7.500 ՀՀ դրամ՝ 6.000 ՀՀ դրամի փոխարեն: 2019թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ծնված 3-րդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, կտրամադրվի 4.200 ՀՀ դրամ՝ 3.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, 4.200 ՀՀ դրամ:

բ) 2022թ. հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաները, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից (մինչև նրանց 6 տարին լրանալը), կստանան 50. 000 ՀՀ դրամ նպաստ: Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց կտրամադրվի 33. 000 ՀՀ դրամ՝ նախկին 27. 000 ՀՀ դրամի փոխարեն:

գ) չաշխատող անձի մայրության նպաստի չափը 253. 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 312. 800 ՀՀ դրամ, իսկ վաղաժամ ծննդաբերած անձի, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձի համար՝ 126. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 156. 400 ՀՀ դրամ:

Ամենամսյա դրամական օժանդակության և օգնության ծրագերում ընդգրկված սոցիալական խմբերի համար.

ա) երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության չափը յուրաքանչյուր զոհի հաշվարկով դարձել է 50 000 ՀՀ դրամ՝ նախկին 15 000 ՀՀ դրամի փոխարեն:

բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, բռնադատվածները, Հայաստանի ազգային հերոսները, Արցախի հերոսները, Արցախի Հանրապետության շքանշանակիրները և միայնակ քաղաքացիները, որպես ամենամսյա դրամական օգնություն, կստանան 11. 500 ՀՀ դրամ՝ նախկին 9.400 ՀՀ դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամները՝ 3. 700 ՀՀ դրամ՝ 3.000 ՀՀ դրամի փոխարեն, տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամները՝ 13. 500 ՀՀ դրամ՝ 11. 000 ՀՀ դրամի փոխարեն, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ 8.000 ՀՀ դրամ՝ 6.500 ՀՀ դրամի փոխարեն, իսկ ԽՍՀՄ շքանշանակիրները՝ 4.800 ՀՀ դրամ՝ 3.900 ՀՀ դրամի փոխարեն:

գ) Մեծ Հայրենականի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանվել է 120. 000 ՀՀ դրամ՝ նախկին 100. 000 ՀՀ դրամի փոխարեն:

դ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից դպրոցում սովորող 7-12 տարեկան երեխաներին անձնական մանր ծախսերի համար այսուհետ տրամադրվելու է ամսական 8.000 ՀՀ դրամ՝ նախկին 4.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 13-18 տարեկան երեխաներին՝ ամսական 10. 000 ՀՀ դրամ՝ 5.000 ՀՀ դրամի փոխարեն:

ե) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ամենամսյա դրամական օգնությունը, 64. 000 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 73. 200 ՀՀ դրամ:

(որոշ տվյալներ ներկայացված են ստորև հրապարակված գրաֆիկներում)»,- գրել է նա:

Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлением
Самое популярное