Ադրբեջանցի զինծառայողը սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողը սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի, այս մասին տեղեկացնում է minval.az-ը։ Միջադեպը գրանցվել է այսօր՝ երեկոյան։
Կրտսեր սերժանտ Էվեզլի Էլհան Մուհամեդ օղլուն, անհայտ պատճառով, կրակ է բացել ծառայողական զենքից և սպանել լեյտենանտ Յուսիֆ Իսմաիլով Իսմաիլ օղլուին, կրտսեր ենթասպա Ջալիլզադե Ամիլ Ֆուար օղլուին և կրտսեր ենթասպա Իբրահիմով Ռաֆաիլ Նաթիգ օղլուին։ Այնուհետև թողնելով զենքը՝ դիմել է փախուստի։