Անչելոտին հայտնել է Մոդրիչի հետ պայմանագրի երկարաձգման մասին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Պայմանագիրը կերկարաձգի ոչ միայն Մոդրիչը. բոլոր խաղացողները, որոնց պայմանագրերը լրանում են, կխոսեն ակումբի հետ և կգտնեն լավագույն լուծումը: Մբապե՞․․․ Դեռ վաղ է մտածել հունիսի 30-ի մասին»,- Անչելոտիին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։
Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Աղբյուր` ArmSport.am