Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2022 թվականը մամուլի համար կրկին լինելու է սեփական իրավունքների համար պայքարի տարի․ Սաթիկ Սեյրանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործող իշխանությունը մամուլին վերաբերվում է՝ որպես դասակարգային թշնամու, և թիրախավորում է բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասինTert.am–ի հետ զրույցում ասաց ժուռնալիստների միության նախագահ Սղաթիկ Սեյրանյանը՝ ամփոփելով 2021  թվականը մամուլի համար։ Նա նշեց, որ մամուլը, բոլոր խնդիրներով հանդերձ, դեռևս փորձում է ապահովել իշխանության հաշվետվողականությունը, ինչը արգելք է բացարձակ ու անվերահսկելի իշխանության հաստատման ճանապարհին։  «Իսկ դա նշանակում է, որ 2022 թվականը մամուլի համար լինելու է կրկին պայքարի՝ սեփական իրավունքների համար պայքարի տարի։ Սակայն միանգամայն վստահ եմ, որ մամուլը չի ընկրկելու և շարունակելու է հանրային վերահսկողության իր կարևորագույն գործառույթը»,–ասաց նա։

- Ինչպիսի՞ն էր 2021 թվականը չորրորդ իշխանության համար։

- Երևի այնպիսին, ինչպիսին պետության ու հասարակության համար ընդհանրապես, այսինքն, ցավոք սրտի, ոչ դրական և ոչ նպաստավոր։ Այն, ինչ Հայաստանում կատարվում է մամուլի ասպարեզում, երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների բաղկացուցիչն է, կարծում եմ՝ սխալ է մամուլի խնդիրները տարանջատել հանրային-քաղաքական ընդհանուր օրակարգից։ Իսկ քաղաքականությունը 2021 թվականին, դժբախտաբար, ռեգրեսիա է ապրել՝ էլ ավելի խորացնելով ժողովրդավարության, այդ թվում՝ խոսքի ազատության ոլորտում առկա խնդիրները։ Երկրում հետևողականորեն ընթանում է իշխանության բնույթի փոփոխություն, տրանսֆորմացիա, մենք ականատես ենք լինում, որ ժողովրդավարական կարգախոսներով հրապարակից կառավարական աշխատասենյակներ տեղափոխված իշխանությունն անում է ամեն ինչ՝ ժողովրդավարության ձևը, ֆորմալ կողմը պահպանելով՝ ավտորիտար իշխանություն հաստատելու համար, իսկ մամուլն այդ ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Հենց այս իրողությամբ եմ ես պայմանավորում մամուլի դեմ գործող իշխանությունների վերաբերմունքը. մամուլը, բոլոր խնդիրներով հանդերձ, դեռևս փորձում է ապահովել իշխանության հաշվետվողականությունը, ինչը արգելք է բացարձակ ու անվերահսկելի իշխանության հաստատման ճանապարհին։ Այնպես որ, 2021 թվականը դժվարին տարի էր չորրորդ իշխանության համար, եթե հակիրճ՝ անցնող տարին պայքարի ժամանակահատված էր, որը մեր մամուլը, կրկնում եմ, բոլոր խնդիրներով հանդերձ, կատարել է պատվով ու պատասխանատվությամբ։

- Ի՞նչ խնդիրներ հաջողվեց լուծել մամուլին 2021 թվականին, և որո՞նք են չլուծված խնդիրների պատճառները։

- Մամուլի ամենակարևոր խնդիրը ես համարում եմ գործնականում իշխանության հակակշիռների ու փոխզսպումների բացակայության պայմաններում իշխանության նկատմամբ հանրային վերահսկողության իրականացումը։ Պատկերացրեք, ինչպիսին կլիներ իրավիճակը, եթե այս իշխանության գործունեությունը չվերահսկվեր նաև մամուլի կողմից․ դա կլիներ միանձնյա իշխանության տանող ուղիղ ճանապարհ։  Դա է եղել մամուլի խնդիրը 2021 թվականին, և, կարծում եմ, դա է լինելու նաև հաջորդ տարի։ Ավելի լայն համատեքստում, իր այդ առաքելությամբ գործնականում մամուլն այսօր հանդես է գալիս Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության դիրքերից։ Ինչ վերաբերում է չլուծված խնդիրներին, ապա դրանք բազմաթիվ են՝ սկսած տեխնիկական հարցերից, մինչև պրոֆեսիոնալիզմի մակարդակ։

Այո, ցավոք, մամուլում ևս կան լրջագույն խնդիրներ, որոնք, սակայն, փոխկապակցված են պետության ու հասարակության կենսագործունեության մյուս ոլորտների հետ։ Մամուլը չի կարող լինել ավելի լավը, երբ այդքան աղճատված են հանրային ու պետական կյանքի մյուս բնագավառները։ Ամենամեծ խնդիրը մամուլում, կարծում, եմ չափից ավելի քաղաքականացվածությունն է, մեր լրագրողները պրոֆեսիոնալիզմի բացը հաճախ լրացնում են քաղաքական դիրքավորմամբ, ինչն ընդհանուր առմամբ բացասաբար է ազդում մամուլի աշխատանքի որակի վրա։

- Այս կառավարությունը միշտ նշում է, որ ամենաթափանցիկ կառավարությունն է, չնայած դրան՝ սահմանափակումները մամուլի նկատմամբ ավելի են շատացել։

- Այս կառավարությունն այդ հարցում ևս հավատարիմ է իր գործելաոճին՝ հայտարարում է մի բան, գործնականում կատարում է հակառակը։ Ինչպե՞ս կարող է ամենաթափանցիկը համարվել մի կառավարություն, որի ամենշաբաթյա նիստերում հարցերի գերակշիռ մեծամասնությունը չզեկուցվող հարցերն են։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Ինչ վերաբերում է մամուլի նկատմամբ սահմանափակումներին, ապա, այո, 2021 թվականի ընթացքում դրանք բազմապատկվեցին՝ ի դեմս ազատ խոսքի դեմ ուղղված մի քանի օրենսդրական նախաձեռնությունների։ Գործող իշխանությունը մամուլին վերաբերվում է՝ որպես դասակարգային թշնամու, և թիրախավորում է բոլոր հնարավոր միջոցներով, և պատահական չէ, որ ի թիվս օրենսդրական սահմանափակումների՝ նաև խրախուսվում են մամուլի, լրագրողների նկատմամբ քարոզչական հարձակումները, որոնք հանրության մի շերտի մոտ փորձ են անում մամուլից կերտել որպես ներքին թշնամի։ Դա ուղղակի անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում, և, ինչպես արդեն նշեցի, պաշտպանելով իր իրավունքները՝ մամուլն անուղղակիորեն հանդես է գալիս նաև ժողովրդավարության պաշտպանի դիրքերից։

- Ազգային ժողովում, մասնավորապես, լրագրողների աշխատանքի փոփոխություններն ինչպե՞ս կգնահատեք, և ըստ այդմ՝ տարեվերջին կազմակերպված լրագրողների ընդունելությունը։

- Չեմ ցանկանում առանձնացնել որևէ գերատեսչությունում լրագրողների նկատմամբ վերաբերմունքը, այն նույնական է իշխանության բոլոր մարմիններում։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ազգային ժողովին, ապա այն այսօր ղեկավարում է մեկը, ով մամուլի դեմ օրենսդրական ամենախայտառակ նախաձեռնությունների հեղինակն է։ Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։

- Ի՞նչ անելիքներ ունի մամուլը 2022 թվականի համար, և որո՞նք են մարտահրավերները։

- Մամուլի խնդիրների մասին արդեն խոսեցի, շատ ցանկալի կլիներ, որ հաջորդ տարի դրանք նվազեին, սակայն, ցավոք, բանականությունը հուշում է, որ տեղի է ունենալու հակառակը։ Իսկ դա նշանակում է, որ 2022 թվականը մամուլի համար լինելու է կրկին պայքարի՝ սեփական իրավունքների համար պայքարի տարի։ Սակայն միանգամայն վստահ եմ, որ մամուլը չի ընկրկելու և շարունակելու է հանրային վերահսկողության իր կարևորագույն գործառույթը։

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное