Ալիեւ. Ամբողջ աշխարհն ընդունեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 2021 թվականը հաջող տարի էր երկրի համար, եւ առաջադրված բոլոր խնդիրները կատարված են։
Ալիեւը հավելել է, որ «ամբողջ աշխարհն ընդունեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները»։ «Կարծում եմ, որ պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները եւս մեկ անգամ ողջ աշխարհին ապացուցեցին մեր իրավացի լինելը։ Սա շատ կարեւոր է, քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մեր հասցեին անհիմն մեղադրանքներ էին հնչում։ Այս անհիմն մեղադրանքներից եւ ոչ մեկը իրական հաստատում չստացավ, եւ հետպատերազմյան շրջանը դա եւս մեկ անգամ ցույց տվեց։ Ուստի, կարծում եմ, որ ռազմական եւ հետպատերազմյան իրողությունների ընդունմանը հասնելը քաղաքական տեսանկյունից շատ կարեւոր իրադարձություն կարելի է համարել»,- ընդգծել է նա։