Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող պաշտպանել Ղարաբաղը այնպես ինչպես պաշտպանեց Աբխազիային և Հարավային Օսիային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության չճանաչումը թանկ է նստել այդ տարածաշրջանի հայ բնակչության վրա։ Այդ մասին ИА REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Վ.Բ. Արծրունու անվան քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
«Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի զինված պաշտպանության հարցը չէր կարող նույնը լինել, ինչ Հարավային Օսիայի կամ Աբխազիայի պաշտպանությունը։ Եթե ԼՂՀ-ն, թեկուզ ապստամբ պետություն, ճանաչվեր առաջին հերթին Հայաստանի կողմից, ապա Ռուսաստանն էլ պատճառներ կունենար ճանաչելու այդ տարածքը, նրա անկախությունը։ Բայց իրենք՝ հայերը, հարցը այդպես չէին դնում։ Հայաստանի նախագահներից ոչ մեկն անգամ չի փորձել ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այնտեղ անցկացված հանրաքվեն, այսինքն չի ներառել միջազգային իրավունքի գործիքներ։ Հենց նման քաղաքականությամբ է ստեղծվել Ղարաբաղի հետ կապված ներկայիս իրավիճակը»,- ասել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը