Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեծ սպորտում հաջողությունները շատ կարևոր են մեր ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու և զարգացնելու համար». Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է տարվա 10 լավագույն մարզիկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

NEWS.am-ին վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Մարզական հանրության հարգելի ներկայացուցիչներ,

Սիրելի մարզիկներ և սիրելի մարզիչներ,

Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել 2021 թվականի ընթացքում ունեցած մրցելույթների և առավելևս՝ հաղթանակների համար:

Գիտեք, որ 2021 թվականին առավելևս մենք բոլորս և մեր հանրությունը հաղթանակների կրկնակի ավելի կարիք և անհրաժեշտություն ունեինք։ Եվ այն սոցիալ-հոգեբանական վիճակում, որ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 44-օրյա պատերազմից հետո, մարզական ելույթներն առավել կարևորություն են ստանում, դրանք առավել մեծ նշանակություն են ստանում՝ պետական և համազգային: Այս առումով՝ առավելևս 2021 թվականի մրցելույթները, մրցելույթներին մասնակցությունը և այդ մրցելույթներում արձանագրած հաջողությունները կրկնակի գնահատանքի են արժանի:

Ընդհանրապես, պիտի ասեմ՝ մեր ռազմավարական ընկալումն այն է, որ սպորտը երկրի բնականոն զարգացման կարևորագույն շարժիչ ուժն է, և խոսքն այստեղ ոչ միայն ինքնին սպորտի զարգացման, այլև ընդհանրապես երկրի զարգացման մասին է, որովհետև մարզական ասպարեզում արձանագրված հաջողությունները բերում են տնտեսական հաջողությունների, բարձրանում է երկրի ճանաչելիությունը։ Այսպիսով, բարձրանում է երկրի տնտեսական գրավչությունը, զբոսաշրջային գրավչությունը, գալիս են տնտեսական էֆեկտներ: Մարզական հաջողություններն ընդլայնում են նաև երկրի, թույլ տվեք ասել, դիվանագիտական հնարավորությունները, որովհետև բարձրացնում են երկրի միջազգային վարկը՝ միջպետական, միջազգային հարաբերություններում ավելի ճանաչելի, ավելի ճկուն դարձնելով, ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով:

Մեծ սպորտի բնագավառում ունեցած հաջողություններն իրենց հետևից ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց են մղում զբաղվել սպորտով, ինչն իր հերթին բերում է մի քանի էֆեկտներ երկրի ներսում՝ սկսած հանրության ընդհանուր առողջությունից, որովհետև արձանագրենք, որ մեր երկրում պետական բյուջեից 100-ից ավելի միլիարդավոր դրամներ են ծախսվում առողջապահության վրա: Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ փողերի մեծ մասը ծախսվում է  մարդկանց բուժելու և ոչ թե հիվանդությունը կանխարգելելու վրա: Եվ սպորտն այն ոլորտներից է, որ մեզ կօգնի, որպեսզի նաև այս խնդիրը հաղթահարենք:

Մենք այսօր լուրջ խնդիր ունենք մեր պատանիների առողջության պահպանման առումով, և մեծ սպորտում ձեռք բերած հաջողությունները, մեր անվանի մարզիկները, կարծում եմ, պիտի քաջալերեն նաև պատանիներին՝ զբաղվել սպորտով: Այս է նաև պատճառը, որ մենք այդպիսի մի քաղաքական գիծ ենք որդեգրել և խոստացել ենք դա՝ որ նրանք, ովքեր օլիմպիական չեմպիոնի կոչում կունենան, մենք նրանց անունով մարզադպրոցներ կկառուցենք իրենց ցանկացած բնակավայրում: Սա, ընդ որում, մենք անում ենք ոչ միայն մեր մարզիկներին հարգանքի տուրք մատուցելու համար, այլև համոզված ենք, որ այդ կարգի մարզօջախներն ավելի մեծ գրավչություն կունենան, որպեսզի երիտասարդներն այնտեղ հաճախեն և զբաղվեն սպորտով, ֆիզկուլտուրայով:

Ես ընդամենը կարճ թվարկեցի այն զուգահեռ էֆեկտները, որ բերում է սպորտը, բայց նաև ցանկանում եմ վերադառնալ ամենասկզբին. մեծ սպորտում մեր ունեցած հաջողությունները շատ կարևոր են մեր պետական, ազգային հպարտության համար, մեր պետական, ազգային ուժերի նկատմամբ մեր վստահությունը  վերականգնելու, մեծացնելու, զարգացնելու համար:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, բոլոր մարզիկներին և ևս մեկ անգամ հավաստել, որ սպորտն իսկապես մեզ համար զարգացման ռազմավարական ուղղություն է: Վերջին տարիներին, կարծում եմ, այս բնագավառում Կառավարության արած ծախսերը շատ նկատելի են, չնայած հասկանում ենք, որ դեռ շատ բան կա անելու, և համոզված եմ, որ, ըստ իրավիճակի, մենք սպորտի ոլորտի զարգացման կապիտալ ներդրումների ծրագիրը կշարունակենք: Հույս ունենք՝ դա ինչ-որ չափով ավելի ու ավելի շոշափելի ձևով կօգնի ձեզ բոլորիդ, որպեսզի դուք պատվով ներկայացնեք Հայաստանը միջազգային մրցասպարեզներում, և Հայաստանի դրոշը ավելի ու ավելի հաճախ բարձրանա աշխարհի ամենատարբեր անկյուններում, Հայաստանի հիմնը ավելի ու ավելի հաճախ հնչի, և «Զվարթնոց» օդանավակայանում ձեզ ավելի ու ավելի մեծ թվով  ցնծացող մարդիկ դիմավորեն:

Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ 2021 թվականի լավագույնը ճանաչված 10 մարզիկներին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Վարազդատ Լալայանին, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին, Դավիթ Չալոյանին,ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին, շախմատիստուհի Էլինա Դանիելյանին: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը, այս օրերին Վարշավայում անցկացվող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելով պայմանավորված, ներկա չէր միջոցառմանը։ Նրա փոխարեն պարգևատրմանը մասնակցել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное