Փորձագետ. Առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը չէր կարող հաղթել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում վճռորոշ նշանակություն է ունեցել Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Այդ մասին ИА REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Վ.Բ. Արծրունու անվան քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
«Թուրք գեներալները շատ լավ են գլուխ հանել ոչ միայն բայրաքթարների, այլ նաև ադրբեջանական բանակի անօդաչու թռչող սարքերի ամբողջ քանակի ղեկավարությունից, մասնավորապես իսրայելական արտադրության և Իսրայելի օգնությամբ Ադրբեջանում կառուցված գործարաններում արտադրաված անօդաչուների։ Պատերազմում մեծ դեր են խաղացել երեք թուրք գեներալներ։ Նրանցից մեկը գլխավորել է Ադրբեջանի գլխավոր շտաբը, երկրորդը անօդաչու թռչող սարքերի խումբը, իսկ երրորդը ընթացիկ գործողությունները։ Ադրբեջանական ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ եղել է 200 թուրք սպա։ Այն ադրբեջանցի զինվորները, ովքեր դեռ ավարտել էին խորհրդային ռազմական ակադեմիաները, հեռացվել են հրամանատարությունից, և առաջին հերթին հեռացվել է գլխավոր շտաբի պետը։ Թուրքերն ամեն ինչ շատ լավ են մտածել և իրականացրել»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Թուրքիան զգալի քաղաքական, տնտեսական և ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականին ռազմական գործողություններից առաջ և դրա ընթացքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը