Գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք չեզոքացնում են կորոնավիրուսի օմիկրոն շտամը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիտնականների միջազգային խումբը հակամարմիններ է հայտնաբերել, որոնք չեզոքացնում են օմիկրոնի շտամը եւ կորոնավիրուսի այլ շտամներ։ Այս հակամարմինները ուղղված են S-սպիտակուցի այն հատվածներին, որոնք գործնականում անփոփոխ են մնում վիրուսի էվոլյուցիայի ընթացքում, եւ դա ապահովում է այդ հակամարմինների արդյունավետությունը:
Ինչպես ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում, օմիկրոն շտամն ունի 37 մուտացիա կորոնավիրուսի S-սպիտակուցում, որն առանցքային դեր է խաղում մարդու բջիջները վարակելու գործում: Նոր հետազոտության հեղինակները ցանկանում էին պարզել, թե ինչպես է մուտացիաների ամբողջ շարքն ազդում SARS-CoV-2-ի՝ բջիջներին արդյունավետորեն կապվելու եւ S-սպիտակուցի հատուկ տարածքները թիրախավորող չեզոքացնող հակամարմիններից խուսափելու ունակության վրա:
Ինչպես պարզվել է, S-սպիտակուցը օմիկրոնը կապում է բջջային ACE2 ընկալիչի հետ 2,4 անգամ ավելի լավ, քան կորոնավիրուսի փուշ սպիտակուցների ամենավաղ տարբերակները։ Հետազոտության հեղինակները նաեւ հաստատել են, որ այն մարդկանց հակամարմինները, ովքեր վարակվել են ավելի վաղ շտամներով եւ նրանցից, որոնք ստացել են ամենատարածված վեց պատվաստանյութերից մեկը, վարակն արգելափակելու ցածր ունակություն ունեն։