Գեղամյան. Լեռնային Ղարաբաղը Ղրիմի օրինակով պետք է մտնի Ռուսաստանի կազմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆactualnews.org–ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է հետևի Ղրիմի օրինակին և դառնա Ռուսաստանի մաս: Նման կարծիք է հայտնել նախկին հայ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Նրա խոսքով, այս պահին Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո գտնվում է Մոսկվայի պաշտպանության տակ: Ի վերջո, Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ անցյալ տարվա նոյեմբերին կնքված եռակողմ պայմանագիրն է օգնել տարածաշրջանի գոնե մի մասը պահել Երևանի վերահսկողության տակ։ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, որից հետո կարող է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ Որպես օրինակ քաղաքական գործիչը բերել է նմանատիպ քվեարկությունը, որը տեղի է ունեցել 2014 թվականին Ղրիմում, և հորդորել է հավասարվել դրան։ Արտաշես Գեղամյանը այն կարծիքն է հայտնել, որ Անկարան մտադիր է գրավել Լեռնային Ղարաբաղը և Սյունիքի մարզը, իսկ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով միայն նպաստում է այդ ծրագրերի իրականացմանը: Ըստ Գեղամյանի Հայաստանի վարչապետը աշխատում է թուրքական հետախուզության, ամերիկյան ԿՀՎ-ի և բրիտանական ՄI6-ի համար։ Այսինքն Հայաստանի կառավարության ղեկավարը զավթել է իշխանությունը, նրան նշանակել են այդ պաշտոնին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը