Ի՞նչ վտանգ է ներկայացնում վիտամին D-ի չափազանց շատ օգտագործումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիտամին D-ի ինքնուրույն ընդունումը կարող է հանգեցնել մեծ չափաբաժնի ընդունման, ինչը վտանգավոր է առողջության համար, կարծում է կենսատեխնոլոգ եւ սննդաբան Սվետլանա Դերբենեւան (Ռուսաստան):
Նրա խոսքով՝ չպետք է կոնֆետի պես վերաբերվել վիտամիններին, որոնք նաեւ բարելավում են առողջությունը։
«Վիտամին D պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ։ Նախ անհրաժեշտ է արյան անալիզ հանձնել, որից հետո բժիշկը կնշանակի անհրաժեշտ չափաբաժինը», - ասել է մասնագետը AiF լրատվականին տված հարցազրույցում։
Վիտամին D-ն ճարպային լուծվող վիտամիններից է. դրանք ունեն օրգանիզմում կուտակվելու հատկություն։ Նման կուտակման հետեւանքները, որոնք հնարավոր են նյութերի ոչ ադեկվատ ընդունման դեպքում, կարող են աղետալի լինել:
Ապացուցված է, որ մեծ չափաբաժինը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը», - ասել է մասնագետը։