Իհարկե, Մբապեն ու Հոլանդը կցանկանային խաղալ մեր նոր ստադիոնում. Անչելոտի
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակնարկել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ցանկանում են կարիերան շարունակել Արքայական ակումբում։
«Իհարկե, նրանք կցանկանային խաղալ մեր նոր ստադիոնում։ Այս ակումբի ապագան կանխորոշված է։ Կասկած չկա, որ այս կազմով եւ երիտասարդների ներգրավմամբ՝ «Ռեալը» միշտ պայքարելու է ամենաբարձր տեղերի ու տիտղոսների համար։
Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողն է, մեր միջին գիծը Կրոսի, Մոդրիչի եւ Կազեմիրոյի հետ լավագույնն է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է իսպանական AS-ը։
Սպասվում է, որ Մբապեն հաջորդ ամռանն անվճար կմիանա «Ռեալին»։ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Չելսին»։