Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։

Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։ Ալբերտ Սուքիասյանի որդին՝ Խաչատուր Սուքիասյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, իսկ Վահագն Խաչատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Դեռևս 1870-1880 թվականներին ներկայիս Արամի փողոց 3 հասցեում Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից կառուցվել է մեկհարկանի տուֆակերտ շինություն։ Երևանի պատմության թանգարանից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեում գտնվում էին Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը և խանութները։ Խորհրդային տարիներին այդտեղ գործել է գրախանութ։ 19-րդ դարում կառուցված շենքի լուսանկարներ մեզ չհաջողվեց գտնել, բացառությամբ այս մեկից։ Ստորև ներկայացված լուսանկարի կենտրոնում և աջ կողմում երևում է «Մանկական աշխարհ» հանրախանութի կառուցումը, իսկ ձախ կողմում Մելիք-Օհանջանյանի տունն է։

«Ինձ առաջարկեցին ներքին հարդարման և վերանորոգման նախագիծ։ Նախնական չափագրությունների ժամանակ պարզվեց, որ շենքը կառուցված է սև տուֆից և նախկինում ունեցել է առևտրական պասաժներին բնորոշ մեծ բացվածքներ։ Սովետական տարիներին բացվածքները փակել-փոքրացրել էին և քարե պատերը սվաղով ծածկել՝ ներսում գրադարակների պատ ստանալու համար։ Ես առաջարկեցի հիմնական վերանորոգումից բացի նաև հեռացնելով սվաղը՝ վերականգնել իր նախկին իրական տեսքը։ Բայց գրախանութի պետական ֆինանսավորումը կրճատվեց և նախագիծը չիրականացավ»,- նշել է ճարտարապետը։

Սեփականաշնորհումը՝ պայմանով 

Երբ բարձր տեխնոլոգիաների ներկայիս նախարար Վահագն Խաչատուրյանը (նաև՝ Վահագն Խաչատրյան) Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էր (1992-1996 թթ.), սկսվեց Արամի 3 շենքի և Արամի 5 հասցեի տարածքի սեփականաշնորհման գործընթացը։ Նախ Երքաղխորհրդի գործկոմը 1993 թ-ին գրախանութի շենքը մշտական օգտագործման իրավունքով փոխանցեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին, որպեսզի շենքը վերակառուցի և «որպես հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործի»։

1994-ի մայիսի 25-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրինությունը դիմում է գործկոմին՝ խնդրելով գրախանութի շենքը ետ վերցնել, քանի որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով չեն կարողանում այն վերակառուցել։ Նույն ժամանակ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը ստանում է դիմում «Աստղիկ-1» արտադրական կոոպերատիվից, որ իրենք ցանկանում են վերակառուցել շենքը։ 1994 թ.-ին ստեղծված կոոպերատիվի նախագահը Խաչատուր Սուքիասյանի հայրն էր՝ Ալբերտ Սուքիասյանը։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը 1992-1994 թթ. ՀՀ արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետն էր, ապա` նախարարի խորհրդականը։

1994 թ.-ի մայիսին ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն չեղարկում է նախկին որոշումը և գրախանութի շենքը հատկացնում «Աստղիկ-1» կոոպերատիվին՝ վերակառուցելու և որպես ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն ու գրասենյակ օգտագործելու նպատակով։ Նույն որոշմամբ հաստատվում է գույքը մշտական օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագիրը։ Պայմանագրի գինը կազմում է 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Սույն պայմանագրով «Աստղիկ-1» կոոպերատիվը Երքաղխորհրդի գործկոմի վերոհիշյալ որոշմամբ իրեն մշատական օգտագործման իրավունքով հատկացված 0.0377հա հողամասի համար, որը օգտագործվելու է «հայ նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն և գրասենյակներ» (կառույցի) շինարարության համար, պարտավորվում է 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքային բյուջե․․․․ փոխանցել /5655/ հինգ հազար վեց հարյուր հիսունհինգ ԱՄՆ դոլարին համաժեք դրամ՝ մուծման օրվա հաշվարկային կուրսով»,- արձանագրված է պայմանագրում։ 

Մեկ տարի անց՝ 1995 թ.-ին, Ալբերտ Սուքիասյանը դիմում է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ խնդրելով ազատել «Աստղիկ-1» կոոպերատիվին գույքի վարձավճարից (խոսքն այստեղ ոչ թե 0.0377 հա հողամասի մշտական օգտագործման 5655 դոլար վճարի, այլ դրա վրա գտնվող շենքի վարձակալության վճարից ազատելու մասին է)։ «Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքները և մինչև շինարարության ավարտը շենքը շահագործման ենթակա չէ, ուստի խնդրում ենք Ձեր կարգադրությունը, հաշվի առնելով վերը նշվածը, մեր կազմակերպությանը վարձավճար մուծելուց ազատելու վերաբերյալ»,- իր դիմումում գրել է Ալբերտ Սուքիասյանը։ 

1995 թ.-ի դեկտեմբերի 15-ին Վահագն Խաչատուրյանը ևս մեկ որոշում է ստորագրել Արամի 3 հասցեի գույքի վերակառուցման մասին։ Որոշումից պարզ է դառնում, որ Արամի 3 հասցեում բնակվում է 4 ընտանիք, որոնց վերաբնակեցման համար անհրաժեշտ է եղել մեկ հատ 2-սենյականոց և 3 հատ 1-սենյականոց բնակարաններ ձեռքբերել (Արամի 5 հասցեում էլ բանալիների արհեստանոց էր գործում)։ Գործադիր կոմիտեն որոշել է Արամի 3 և 5 հասցեները վերակառուցելու պայմանագիր կնքել «Աստղիկ-1» կոոպերատիվի հետ։ Արդեն պայմանագրում ուրվագծվում է գույքի վերջնական սեփականաշնորհման հեռանկարը։

Հայաստանի ազգային արխիվից ձեռք բերված պայմանագրում (ստորագրված 1995թ.-ի դեկտեմբերին) նշված է, որ «պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Արամի փողոց 3 և կիսաքանդ շենքերի առաջին հարկը նկուղային հարկի հետ միասին և Արամի 5 տարածքը հատկացվում են «Աստղիկ-1» կոոպերատիվին մշտական օգտագործման իրավունքով՝ իր միջոցներով վերակառուցման, աշխատանքային գրասենյակներ, արվեստի գործերի և այլ մշակութային արժեքների վաճառատուն կազմակերպելու, նկուղային հարկերում մշակույթի գործիչների ակումբ հիմնելու և այլ ծառայությունների համար»։ Վերակառուցումն ավարտելու ժամկետը սահմանվել է 2 տարի։ Նույն պայմանագրով՝ կոոպերատիվը շինարարության ավարտից հետո 3 տարի ժամկետով վարձակալության վճարից ազատվում է, քանի որ վերակառուցման տրվող Արամի 3 և 5 հասցեների շինություններն անպիտան են եղել։

Պայմանագրի «4-րդ» կետով էլ սահմանվել է․ «Շենքերի ըստ նախագծի վերակառուցումն ավարտելու պահից «Աստղիկ-1» կոոպերատիվը հանդիսանում է իր կողմից կատարված ներդրումների հետևանքով ստացված հիմնական և շրջանառու միջոցների սեփականատեր, վերջիններիս ֆիզիկական տեսքով առանձնացման հնարավորության դեպքում՝ ֆիզիկական տեսքով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում՝ արժեքային տեսքով»։ Իսկ պայմանագրի «5-րդ» կետով արձանագրվել է, որ կոոպերատիվը ձեռք է բերում վարձակալած շինությունների և տարածքների սեփականաշնորհման իրավունք և նախապատվություն։

Այսինքն, Ալբերտ Սուքիասյանի ստեղծած և ղեկավարած կոոպերատիվը նախ ստացել է Արամի 3 հասցեի գույքի մշտական օգտագործման իրավունք, ապա վերակառուցել և 1997 թ-ին դարձել է սեփականատեր։ Երևան համայնքին վճարել է ընդամենը 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Շենքը, չնայած վերը նշված որոշումներին, այդպես էլ չի դարձել հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառքի կենտրոն, այլ վերածվել է արվեստի հետ կապ չունեցող խանութների և գրասենյակների։

«Աստղիկ-1» կոոպերատիվը համաձայնեցրած նախագծով և շինթույլտվությամբ 1997 թվականին վերակառուցել է Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը՝ չպահպանելով նախկին շենքը։ Արամի 3 հասցեում կառուցվել է այլ լուծումներով տուն։ Վերակառուցված շենքի գլխավոր ճարտարապետը Արշակ Ղազարյանն է եղել։

«Աստղիկ-1» կոոպերատիվից՝ «Գռզո պլազա» ՍՊԸ-ին

Արամի 3 հասցեի շենքն այսօր պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, մինչ «Գռզո պլազա»-ի սեփականության իրավունքի գրանցումը շենքը պատկանել է «Աստղիկ-1» կոոպերատիվին։ 

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Աստղիկ-1» կոոպերատիվը ստեղծվել է 1994 թ.-ին։ Կոոպերատիվը 2010 թ.-ին վերակազմակերպվել է նույնանուն ընկերության՝ «Աստղիկ-1» ՍՊԸ-ի։ Այս ընկերությունն էլ նույն տարում անվանափոխվել է և դարձել «Գռզո պլազա» ՍՊԸ։ «Գռզո պլազա»-ն ունի 4 փայատեր, որոնցից երկուսը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրներն են՝ Էդուարդ Սուքիասյանը և Ռոբերտ Սուքիասյանը, մյուս սեփականատերը Խաչատուր Սուքիասյանի կինն է՝ Ռուզաննա Ասատրյանը, իսկ 4-րդ փայատերը մյուս եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի կինն է՝ Ասպրամ Տոնոյանը։ Բոլորն ունեն 25-ական տոկոս բաժնեմաս։

Վերաբնակեցվածների ճակատագիրն անհայտ է

Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1995 թ.-ի դեկտեմբերի 15-ի որոշման մեջ նշված վերաբնակեցվող ընտանիքների ճակատագրերն անհայտ են։ Որոշման մեջ նշված էր, որ գործկոմի բնակելի և ոչ բնակելի ֆոնդերի ձևավորման վարչությունը մեկամսյա ժամկետում Երքաղխորհրդի գործկոմ առաջարկություններ պետք է ներկայացներ՝ Արամի 3 շենքի բնակիչների վերաբնակեցման համար բնակարաններ գնելու կամ ազատված բնակարաններ հատկացնելու համար։ Բացի այդ, գործկոմի ֆինանսական վարչությանը հանձնարարվել է համապատասխան գումար տրամադրել վերաբնակեցման համար բնակարաններ գնելու նպատակով՝ օգտագործելով նաև հողի մշտական օգտագործման համար «Աստղիկ-1» կոոպերատիվի կողմից քաղաքային բյուջե փոխանցված 5655 դոլար գումարը։ Արամի 5 հասցեում գործող բանալիների վերանորոգման արհեստանոցին էլ տարածք պետք է հատկացվեր։

Հայաստանի ազգային արխիվից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1996 թ.-ի հունվար–փետրվար ամիսների և Սպանդարյանի շրջխորհրդի նույն ամիսների նիստերի արձանագրություններում վերաբնակեցման վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։ Իսկ Սպանդարյանի շրջխորհրդի 1996 թ.-ի մարտ-դեկտեմբեր ամիսների նիստերի արձանագրությունները Ազգային արխիվ չեն փոխանցվել։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի (ներառում է նախկին Սպանդարյանի շրջանը) ղեկավար Ավետ Պողոսյանն էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ աշխատակազմում մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։

«Սիլ պլազայի» կադաստրային արժեքը 999 մլն դրամ է

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող «Սիլ պլազա»-ի վերակառուցումն ավարտվել է 1997 թ.-ին։ Այդ մասին հուշատախտակ է փակցված շենքի՝ Աբովյան փողոցին հարող ճակատային մասում։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեի շենքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 999 մլն 192 հազար 711 դրամ։

Անշարժ գույքի որակական և քանակական բնութագրի համաձայն, 1 շենքից բաղկացած երկհարկանի շինության զբաղեցրած հողակատորը 794 քառակուսի մետր է։ Նպատակային նշանակությունը հասարակական է։ Շենքում «հանգրվանել են»՝ «Հայէկոնոմբանկ»-ը, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, «Սպորտ թայմ» ՍՊԸ–ն՝ իր «Ադիդաս» ապրանքանիշի խանութ-սրահով, «Ինլոբի» ընկերությունը։

Մինչ վերակառուցումը Արամի 3 հասցեի շինությունը համարվել է պատմության և մշակույթի հուշարձան։ Այդ մասին նշում կա 1995 թվականի պայմանագրում, սակայն վերակառուցումից հետո անհայտ հանգամանքներում շենքը դուրս է մնացել հուշարձանների ցանկից։ Կառավարության 2004 թ.-ի որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Արամի 3 հասցեն ներառված չէ այդ ցանկում։

Խաչատուր Սուքիասյանն ասելիք չունի

Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ցանկացանք այս թեմայի վերաբերյալ զրուցել։ Խոսնակի միջոցով ներկայացրեցինք մեզ հետաքրքրող հարցերի շրջանակը։ Խաչատուր Սուքիասյանը չցանկացավ խոսել շենքի սեփականաշնորհման գործընթացի մասին։ Միայն փոխանցեց, որ շենքը սեփականաշնորհվել է իր հոր՝ Ալբերտ Սուքիասյանի կողմից և որ ինքը մանրամասներին չի տիրապետում։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանից, քանի որ իր որոշումներով է սեփականաշնորհվել շենքը՝ հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործելու նպատակով։ Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը, մինչ նախարար նշանակվելը, 2019-2021 թթ.-ին Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի անդամ է եղել։

Բարձր տեխնոլոգիական արդոյունաբերության նախարարությունից փոխանցեցին Վահագն Խաչատուրյանի մեկնաբանությունը։ Այն է՝ «իր կողմից ընդունված որոշումները եղել են իր լիազորությունների շրջանակում, ավելացնելու այլ բան չունի»։

Տեսանյութը ` Սարո Բաղդասարյանի

Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»
Самое популярное