Գայթակղության բենզալցակայանը. Ադրբեջանը «գայթակղում» է հայ վարորդներին Գորիս-Կապան ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆeadaily.com–ը գրում է, որ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին, որի հատվածներից մեկը Բաքվի վերահսկողության տակ է անցել Ղարաբաղում 2020 թվականի աշնան պատերազմի արդյունքում, տեղի է ունեցել Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) բենզալցակայանի բացումը:
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, հանրապետության Գուբաթլիի շրջանի Էյվազլի գյուղում բենզալցակայան է կառուցվել։ Բացմանը ներկա է եղել SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը։ Նա լրագրողներին ասել է, որ լցակայանում գործում է «Կապիտալ բանկ» տերմինալը, որի միջոցով հաճախորդները կկարողանան վառելիքի համար վճարել ցանկացած արտարժույթով։ Ըստ երևույթին, այս տեղեկությունն ուղղված է Հայաստանի քաղաքացիներին, ովքեր կարող են իրենց մեքենաները ադրբեջանական բենզալցակայանում լիցքավորելու ցանկություն ցուցաբերել։ Աբդուլլաևը նաև նշել է, որ նոր բենզալցակայանների կառուցում է իրականացվում նաև Ղարաբաղի շրջանի Շուշի, Աղդամ և Ֆիզուլի քաղաքներում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը