Փերինչեք. Արևմուտքը խաղաղության գլխավոր թշնամին է Կովկասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆevrazia.org-ը գրում է, որ Թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը կարծում է, որ հենց Արևմուտքն է ապակայունացնում Անդրկովկասյան տարածաշրջանը և գլխավոր բացասական դերը խաղում հակամարտություններ սրելու գործում։
Փորձագետը նման կարծիք է հայտնել «Սյունիք-Զանգեզուր միջանցք. տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի ապաշրջափակում. կողմ և դեմ» առցանց համաժողովում, որը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին: Այդ մասին գրել է Turan Express հեռագրային ալիքը։
«Եթե տարածաշրջանի երկրներն իրենց ձեռքը վերցնեն նախաձեռնությունը և վերացնեն արևմտյան միջամտությունը, ապա հնարավոր կլինի լուծել ցանկացած խնդիր Անդրկովկասի երկրների և ընդհանրապես մեր տարածաշրջանի միջև։ Եթե Ղարաբաղի հարցում Արևմուտքի միջամտություն չլինի, Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան արդարացիորեն լուծել այդ խնդիրը։ Եվ ոչ միայն Ղարաբաղի հարցը։ Եթե Վրաստանի հարցում Արևմուտքի սադրանքները չլինեն, ապա Մոսկվան և Թբիլիսին հեշտությամբ կկարողանան համաձայնության գալ»,- ասել է Փերինչեկը։ Քաղաքագետը նաև հավելել է, որ գլխավոր խնդիրը Արևմուտքի սադրիչ քաղաքականությունն է, որը փորձում է իրար մեջ խաղացնել Անդրկովկասի երկրներին, և հենց «3+3» համագործակցության ձևաչափն է (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան+Ռուսաստան, Թուրքիա, Իրան), որը կոչ է անում վերացնել արտաքին կործանարար միջամտությունը տարածաշրջանում։ «Եթե մենք վերացնենք արևմտյան այս քաղաքականությունը, Անդրկովկասում ցանկացած խնդիր լուծելը հեշտ կլինի։ Վեց երկրների հարթակը հենց այդ նպատակն է հետապնդում»,- մեկնաբանել է իրավիճակը Փերինչեքը։
Փորձագետն ընդգծել է, որ Վրաստանն ու Հայաստանը կկարողանան լուծել իրենց խնդիրները միայն Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ համագործակցելով։ Նա վստահ է, որ «3 + 3» հարթակը հիմք է դառնալու տարածաշրջանում ցանկացած խնդրի լուծման համար, և դրանից ամենաշատը կշահի Հայաստանը։