Կորոնավիրուսից մահացել է Il Divo քառյակի իսպանացի անդամ Կառլոս Մարինը
ՄՇԱԿՈՒՅԹԿորոնավիրուսից մահացել է Il Divo միջազգային քառյակի մենակատար Կառլոս Մարինը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իսպանացի բարիտոնը մահացել է Մանչեստերի հիվանդանոցում:
Նշվում է, որ 53-ամյա երգչի մոտ «Քովիդ-19» է ախտորոշվել դեկտեմբերի 7-ին: Նա տեղափոխվել է հիվանդանոց անցյալ շաբաթ, ինչպես հայտնել է նրա ներկայացուցիչը: Բուժհաստատությունում նրան արհեստական կոմայի մեջ են գցել և միացրել շնչառական սարքերի:
Երգչի ներկայացուցիչն իսպանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Կառլոսը պատվաստված է եղել, նա կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ էր ստացել Մեքսիկայում:
Իսպանացու մահվան լուրը կիրակի հաստատել են խմբակիցները՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց սոցցանցում արված գրառումներով: «Ծանրացած սրտով տեղեկացնում ենք, որ մեր ընկեր և գործընկեր Կառլոս Մարինը հեռացել է կյանքից: Այլևս երբեք այնպիսի ձայն և ոգի չի լինի, ինչպիսին Կառլոսն էր»,- գրեն նրա թիմակիցներ Ուրս Բյուլհերը (Շվեյցարիա), Դևիդ Միլլերը (ԱՄՆ) և Սեբաստիան Իզամբարը (Ֆրանսիա):