Փորձագետ. Փաշինյանի կուսակցության ժողովրդականությունը Հայաստանում կտրուկ ընկել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զգալի թվով ձայներ է կորցրել։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների ազդեցության ցուցիչներից մեկը կարող է լինել դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, ասել է փորձագետը։
«Մասնավորապես, ընտրություններում ամենուր նկատվել է վարչապետի գլխավորած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ստացած ձայների կտրուկ նվազում հունիսյան արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցված ձայների համեմատ։ Որոշ դեպքերում իշխող կուսակցության համար բարենպաստ իրավիճակն էլ պայմանավորված է եղել ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության կտրուկ նվազմամբ»,- ասել է քաղաքագետը։ Սակայն, քանի որ, ըստ փորձագետի, ընտրողների մեծամասնությունը, այդ թվում ընդդիմադիր ուժերից, առանձնապես կարևորություն չի տվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հերթական անգամ իր համար համեմատաբար բարենպաստ ցուցանիշներ է գրանցել, չհաշված, իհարկե, պարտությունները մի քանի կարևոր քաղաքներում...
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթել է 36 համայնքներից 24-ում, 21 համայնքում ընտրողների մասնակցությունը կեսից էլ պակաս է եղել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը