Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության». Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

«Մարդկանց հույզերի, սպասումների, ոգևորության ալիքի վրա իշխանության եկած անհայրենիք պոպուլիստները շատ արագ մոռացան բոլոր խոստումները և ամենազազրելի մեթոդներով, հակասահմանադրական քայլերով ասպատակում են մեր պետությունը:

Ինչպես հայտնի է և մարդկության պատմության մեջ բազմիցս ապացուցված` պոպուլիզմից բռնապետություն մեկ քայլ է:

Երկիրը կառավարելու անընդունակ, անգրագետ, մեծամիտ պոպուլիստները սեփական ձախողումները արդարացնելու նպատակով մարդկանց շարունակաբար ստերով կերակրելու վաղուց հայտնի ձևն են օգտագործում` հրապարակ նետելով «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» թեզը, որպեսզի ժամանակ շահեն դեպի ավտորիտար ռեժիմ տանող ճանապարհին իրենց դիրքերն ավելի ու ավելի ամրապնդելու, պատասխանատվությունից խուսափելու համար: Նրանց արդեն բավարար չեն զավթած գործադիր և օրենսդիր իշխանությունները. տևական ժամանակ հարձակում են իրականացնում  դատական իշխանության և մամուլի դեմ: Ժողովրդի անունը անընդհատ շահարկելով՝ իբր ժողովրդին ծառայող ու հաշվետու իշխանությունները կարճ ժամանակ հետո սկսեցին նույն ժողովրդի թիկունքում թաքուն որոշումներ կայացնել, գաղտնի բանակցություններ վարել և ցինիկաբար հայտարարել, թե` «լավ ենք անում»:

Գործող վարչախմբի հակաօրինական, հակասահմանադրական քայլերը տեղի են ունենում Սահմանադրության պահպանման ապահովմանը կոչված նախագահական ինստիտուտի վախվորած կեցվածքի, հանցավոր լռության, որոշ դեպքերում` համագործակցության պայմաններում, ինչպես նաև միջազգային և տեղական համապատասխան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների աչքի առջև, որոնք հանդուրժում են սրանց ակնհայտ հակաժողովրդավարական, հակաօրինական որոշումներն ու գործողությունները, երբ տարիներ առաջ լուն ուղտ կսարքեին, միջազգային հարթակներում աղմուկ կբարձրացնեին, զեկույցներ կգրեին, հարցազրույցներ կտային: Պատահականությո՞ւն է սա: Արդյո՞ք այդպիսով մինչև այժմ անուղղակի չէին խրախուսում և չեն խրախուսում այս ամենը, և ի՞նչ գին ունի այդ լռությունը: Իրենց համար՝ չգիտեմ, բայց մեր պետության ու ժողովրդի համար անասելի մեծ գին արժեցավ` ընդհուպ մինչև մեր հայրենիքի մի հատվածի կորուստը և հազարավոր երիտասարդների կյանքեր, Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հասցված մեծ հարված:  

Արդյունքում ստացվեց, որ այսպես կոչված չտվողը տվեց ամեն ինչ ու մինչև հիմա տալիս է: Իր համար տալը հեշտ է, քանզի վերցնելու համար իր և իր ընկերների արյունը թափված չէ, քանզի իր հոգու մեջ Հայրենիքը գերագույն արժեք չէ, քանզի իր աթոռը, բարեկեցությունը, հիվանդագին ամբիցիաները, նյութական շահերը վեր են դասվում հայրական տնից, պապերի գերեզմաններից, զավակների դպրոցից և Աստծու տաճարներից:

Իր համար հեշտ է, իսկ քե՞զ համար, հա´յ ժողովուրդ, հե՞շտ է հետևել, թե ինչպես են լիկվիդացիոն գներով քեզ հանել գեոպոլիտիկ աճուրդի, թե ինչպես է երեխաներիդ դպրոցի ճանապարհը անցնում ադրբեջանական զինվորների հայացքների և ավտոմատների ներքո,  թե ինչպես է որդիներիդ թափած արյունը ջուր դառնում, իսկ ավելի ճիշտ՝ նավթ ու բենզին, թե ինչպես են հինավուրց մի ժողովրդից փորձում կերտել մանկուրտների հանրույթ:

Եվ այս ամենից հետո խաղաղասեր է ձևանում մեկը, ով խաղաղության համար կռիվ չի տվել, չգիտի դրա գինը: Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին: Թշնամին սուրը դրել է մեր վզին, հաղթանակից արբած՝ հիմա էլ ամբողջ Հայաստանն է ուզում, իսկ սրանք ծնկաչոք խաղաղություն են մուրում մեր զավակների դահիճներից, որ այս պահին էլ իրենց բանտերում խոշտանգում ու սպանում են հայ գերիներին` թքած ունենալով միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության բոլոր նորմերի վրա:

Մենք հայտարարում ենք.

- Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության:

- Թույլ չենք տալու հողատու դավաճաններին անվերջ շահարկել խաբված, հիասթափված, պարտությունից ընկճված ժողովրդի անունը՝ ապազգային և հակապետական որոշումներ կայացնելիս:

Հանրապետականը, ինչպես իր գործունեության ամբողջ ընթացքում, երբ երկիրը վտանգի մեջ էր, առաջին շարքերում էր և այսօր էլ նույն տեղում է` դառնալով ներքին ու արտաքին թշնամու հիմնական թիրախը»:

Когда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любови
Самое популярное