«Լիվերպուլը» հաղթել է «Նյուքասլին»՝ դառնալով պատմական ռեկորդի հեղինակ
ՍՊՈՐՏԱնգլիական Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Նյուքասլին» և 3-1 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին բացել են հյուրերը․ Ջոնջո Շելվին է գրավել մերսիսայդցիների դարպասն ու առաջ մղել իր թիմին։ Այնուհետև, սակայն, Դիոգու Ժոտան հավասարեցրել է հաշիվը, 21-րդ րոպեին էլ Մոհամեդ Սալահն առաջ է մղել տանտերերին։ Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպվել է 87-րդ րոպեին․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն է խփել «Լիվերպուլի» 3-րդ գնդակն այս խաղում։
Opta Joe-ն հայտնում է, որ «Լիվերպուլը» դարձել է Անգլիայի առաջնության պատմության առաջին ակումբը, որը կարողացել է հասնել 2000 հաղթանակի ցուցանիշիին։ Այս ցուցանիշին մոտ են «Արսենալն» (1926 հաղթանակ) և «Էվերթոնը» (1872)։
Յուրգեն Կլոպի թիմն Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։
Աղբյուր` ArmSport.am