Հայաստանի բասկետբոլի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
ՍՊՈՐՏՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Տղամարդկանց հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցավայրը դեռևս հստակեցված չէ:
2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան Հայաստանի տղամարդկանց մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:
Տղամարդկանց մինչև 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ մինչև 18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-31-ը Սան-Մարինոյում:
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:
Կանանց մինչև 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը (մրցավայրը դեռևս հայտնի չէ), իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:
Աղբյուր` Արմենպրես