ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վանաշեն գյուղի բնակչի դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, «Վեդու բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, երկրորդ աստիճանի հեմոպնևմոթոքսային հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղի 53-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հիշյալ մարմնական վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է իր հետ նույն հաստատությունում աշխատող, Վեդի քաղաքի 33-ամյա բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել 53-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին, այնուհետև դանակով՝ կրծքավանդակի հետին մակերեսին:

2021թ. դեկտեմբերի 11-ին առերևույթ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է դեպքի մանրամասները՝ նշելով նաև վիճաբանության պատճառը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են տուժողի հագին՝ դեպքի պահին եղած հագուստները, բացատրություններ են վերցվել մի շարք անձանցից:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular