ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական պատժիչ գործողություն. Սպառնալիք Ալիևին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը տեղեկություն է տարածել հայկական զինուժի պատժիչ գործողության մասին, որի հետեւանքով, ըստ տեղեկության, ադրբեջանական զինուժն ունեցել է 4 զինծառայողի կորուստ:

Դա հայկական կողմի պատասխանն է դեկտեմբերի 29-ի լուսաբացին Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի նկատմամբ ադրբեջանական դիվերսիային: Ադրբեջանցիները ներխուժել էին Հայաստանի տարածք եւ սպանել երեք հայ զինծառայողի, բայց նաեւ նահանջել կորուստներ տալով:

Հայկական պատժիչ գործողությունը չի ուշացել: Հայաստանի զինուժն առաջին անգամ չէ, որ ի պատասխան ադրբեջանական դիվերսիաների իրականացնում է այդպիսի գործողություններ: Դա իհարկե Ադրբեջանին զսպող հանգամանք չէ, քանի որ այդ երկրի ղեկավարությունը շատ հստակ ցույց է տվել եւ հայտարարել, որ մարդկային կյանքը եւ ընդհանրապես մարդասիրական հասկացությունները իր համար չունեն արժեք եւ առավել եւս քաղաքական նշանակություն: Այդպիսով, պատժիչ գործողություններն անհրաժեշտ, սակայն անկասկած ոչ բավարար պայման են Ադրբեջանի իշխանությանը ցույց տալու համար, որ ամեն մի դիվերսիա, Հայաստանի բնակչի կամ զինվորի ամեն մի սպանություն ունենալու է ծանր հետեւանք Ադրբեջանի զինուժի համար:

Ըստ այդմ, Ալիեւին զսպելու համար պետք է գործողություն, քայլ, իրավիճակ, երբ ամեն մի դիվերսիայից հետո Ալիեւը կզգա անմիջականորեն իրեն սպառնացող վտանգ: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանին կասեցնելու համար անհրաժեշտ է սկզբունքորեն փոխել քաղաքական իրավիճակն ու տրամաբանությունը, որ առկա է թե հակամարտության շուրջ, թե տարածաշրջանում, թե ընդհանրապես Հայաստանի միջազգային դերակատարման եւ ներուժի համատեքստում: Հարավային Կովկասում հայկական հասարակությունն է, որ իր համախառն ներուժով համարժեք է արդիական քաղաքակրթության պահանջներին եւ այդ քաղաքակրթության հետ առավելագույն արդյունավետ հաղորդակցության մեջ կարող է լինել համապատասխան պայմանների ստեղծման դեպքում:

Վրաստանի պարագայում քաղաքակրթական շերտն ավելի շուտ պատմամշակութային է, իսկ ներկայիս իմաստով` առավելապես ֆորմատային: Վրաստանը կարողանում է համեմատական բարձր արդյունավետությամբ օգտագործել այդ գործոնները, սակայն խորքային առումով Վրաստանը էապես կախված է նրանից, թե ինչ հեռանկար եւ ապագա է ունենալու հայկական տեխնոլոգիա-նորարարական գործոնը, թե անվտանգության, թե տնտեսական զարգացման եւ քաղաքական ինքնիշխանության տեսանկյունից: Այն, որ միջազգային հանրության, արդիական քաղաքակրթության ուժային կենտրոններում կա այդ իրավիճակի արձանագրումը, աներկբա է, հակառակ դեպքում այդ կենտրոնները վաղուց էին ձեռք քաշել Հայաստանից եւ հայկական անվտանգության խնդրից, որում ներկա են նվազագույն անհրաժեշտ մակարդակով: Այդ տեսանկյունից, իրավիճակն առնչվում է նաեւ մեկ այլ նուրբ խնդրի:

Երբ հայկական զինուժը դիմում է պատժիչ գործողության, հաճախ ընդհանուր գնահատմամբ դա դիտարկվում է Ադրբեջանի ռազմատենչությանը հավասարազոր դիսկուրսի շրջանակում, առավելագույնը պարզունակ վրեժխնդրության ասպեկտում, որը «մխիթարություն» է դիտվում «պարզունակ» հանրության համար: Հայկական զինուժը պատժիչ գործողությամբ իրականացնում է իրավունքի ուժը, պատժում է համընդհանուր իրավակարգի հանդեպ ոտնձգություն կատարողներին, այն պարագայում, երբ չկա կամ չի գործում նրանց պատժելու միջազգային որեւէ մեխանիզմ:

Ադրբեջանը պետություն է, որն իր բնույթով եւ գործողություններով հանդիսանում է համընդհանուր իրավակարգի եւ քաղաքակրթական կարգի մարտահրավեր: Դրա հանդեպ պատժիչ գործողությունը քաղաքակրթության, այսինքն այդ իրավակարգի եւ քաղաքակրթական կարգի սահմանին կանգնած հայկական զինուժի պետական եւ քաղաքակրթական առաքելության բաղադրիչներից մեկն է, եւ այդ իմաստով այն չունի «պարզունակ վրեժխնդրության» հետ համեմատության եզր:

Այլ հարց է, որ զինված ուժերի այդ առաքելության հետեւում ներկայում առկա է մեղմ ասած պարզունակ պետություն, այսինքն որոշակի վակուում, ինչն էլ ստեղծում է այն ավելի լայն քաղաքական վակուումը, որն անպատժելիություն է հաղորդում Ալիեւին: Ըստ այդմ, Ալիեւի համար յուրաքանչյուր դիվերսիա անձնական խնդիր դարձնելու հրամայականը պահանջում է հայկական պետականության որակական դինամիկ ու խորքային բարեփոխում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular