ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի նավահանգիստը նախապատրաստվում է «Զանգեզուրի միջանցքին». սպասվում է բեռնափոխադրումների աճ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com–ը գրում է, որ «Զանգեզուրի միջանցք»–ի գործարկումով Բաքվի նավահանգստով ապրանքների փոխադրումը կավելանա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր ծովային նավահանգստի տնօրեն Թալեհ Զիյադովը։ Նրա խոսքով, խորհրդային տարիներին այն եղել է տարածաշրջանում ապրանքների փոխադրման հիմնական միջանցքը և նյութատեխնիկական ապահովման հիմնական հանգույցը։ «Դրա հզորությունն այն ժամանակ տարեկան երեք միլիոն տոննա էր։ «Զանգեզուրի միջանցք»–ի գործարկումով մենք ակնկալում ենք բեռների հոսքի ավելացում Բաքվի նավահանգստում»,- ասել է Զիյադովը։

Ներկայումս աշխատանքներ են տարվում նավահանգիստը բեռնափոխադրումների ծավալի ակնկալվող աճին նախապատրաստելու ուղղությամբ։ «Հարևան երկրների նավահանգիստների հետ կապեր հաստատելը մեզ դարձնում է տարածաշրջանային խաղացող։ Այսօր մենք մի շարք երկրների համար բեռների տարանցման հանգույց ենք»,- հայտարարել է նավահանգստի տնօրենը։

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ աշխատանքներ են տարվում Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի վերականգնման ուղղությամբ, կազմվել է տեղագրական հատակագիծը և պատրաստվել է դրա վերակառուցման հայեցակարգային ծրագիրը։ Այդ երկաթուղային գիծը համարվում է «Զանգեզուրի միջանցքի անբաժանելի մասը»։ Երկաթուղու 40 կմ մաքրված հատվածում ներկայումս իրականացվում են հողային ենթաշերտի, ինչպես նաև հարակից ​​կառույցների կառուցման աշխատանքներ։ 21 կիլոմետրանոց հատվածում նախապատրաստվել է ենթաշերտը, փռվել է խճաքար։ Ռելսեր անց են կացվել 3 կիլոմետրանոց հատվածում։ Միաժամանակ Հորադիզ - Աղբենդ երթուղու երկայնքով շարունակվում են ենթակառուցվածքների, այդ թվում՝ կամուրջների կառուցումը։ Երկաթուղային գծի վերակառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի վերջը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular